Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտը (SIPRI) հրապարակել է նոր զեկույց, որում ուսումնասիրել է 2020թ. աշխարհում ռազմական ծախսերը:
Ըստ զեկույցի՝ անցյալ տարում Ադրբեջանը 17 տոկոսով ընդլայնել է իր ռազմական ծախսերը, ինչը ամենամեծ հարաբերական աճն է 2020թ. Արևելյան Եվրոպայի երկրների շարքում: SIPRI-ի վերլուծաբանները կարծում են, որ դա պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի հետ ունեցած հակամարտությամբ: Հայաստանի ռազմական ծախսերը, ընդհակառակը, 2020թ. նվազել են 2.6 տոկոսով:
Զեկույցի համաձայն՝ Հայաստանի ռազմական բյուջեն կազմել է ՀՆԱ 4.9 տոկոսը, իսկ Ադրբեջանինը՝ 5.4 տոկոսը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ