Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով միջազգային հանրությանը «մանրամասն ուսումնասիրել Մեծամորի ատոմակայանի հետ կապված ռիսկերը»: Հայտարարությունը տարածվել է Չեռնոբիլի աղետի 35-րդ տարելիցի կապակցությամբ:
«… Այս համատեքստում Հայաստանի Մեծամորի ատոմակայանի հետ կապված ռիսկերը պետք է մանրամասն ուսումնասիրվեն միջազգային հանրության կողմից: Այդ ատոմակայանը կառուցվել է Չեռնոբիլում 1976-1980-ականներին կիրառվող նմանատիպ տեխնոլոգիաներով և գտնվում է ակտիվ սեյսմիկ գոտում: Հնացած տեխնոլոգիաները և դիրքը Մեծամորը դնում են աշխարհի ամենավտանգավոր ատոմակայանների շարքում,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Դրանում նաև նշվում է, որ Հայաստանը շարունակում է մինչ այժմ այն շահագործել, «չնայած տարբեր միջազգային կառույցների նախազգուշացումներին»:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ