Ապրիլի 26-ին Մոսկվա-Երևան չվերթով Լեռնային Ղարաբաղի բնակչության համար ուղարկվել է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի 7500 կրկնակի չափաբաժին: Մարդասիրական այդ ակցիայի նախաձեռնությունը Ռուսաստանի կառավարությանն է՝ Միջազգային հայ-ռուսական «Լազարյան ակումբի» առաջարկությամբ:
Ակցիային աջակցություն են ցուցաբերել Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը և Ռոբերտ Քոչարյանը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ