Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ալիևը հրավիրել է գործընկերներին «ուսումնասիրելու Զանգեզուրի միջանցքի ներուժը»

Ապրիլ 26,2021 16:41

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրավիրել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներին ուսումնասիրել Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի ստեղծման տարածաշրջանային նախագծի ներուժը:

«Ադրբեջանը ցանկանում է տարածաշրջանում ապահովել կայուն խաղաղություն և անվտանգություն: Ադրբեջանը կարևոր ներդրում է կատարել տարածաշրջանային այնպիսի նախագծերում, ինչպիսիք են Արևելք-Արևմուտք, Հյուսիս-Հարավ, Հյուսիս-Արևմուտք նախագծերը: Այս պահին աշխատում ենք Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի վրա, որը կդառնա Ադրբեջանի տարածքով Ասիան Եվրոպային կապող Արևելք-Արևմուտք միջանցքի մի մասը»,- ասել է Ալիևը Ասիայի և Խաղաղ օվկիանոսի համար տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 77-րդ նստաշրջանում:

Ալիևը նշել է, որ այդ միջանցքը հնարավորություն կտա Ադրբեջանին ամրապնդել իր դիրքերը՝ որպես Եվրասիայի տրանսպորտային և լոգիստիկ կենտրոն:

«Ես Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործընկերներին հրավիրում եմ ուսումնասիրելու տարածաշրջանային այդ նախագծի ներուժը»,- ասել է նա:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930