Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի տնտեսական ակտիվության ցուցանիշը 3.8% աճ է գրանցել․ Քերոբյանը սխալ է հաշվարկել

Ապրիլ 26,2021 16:16

Այս տարվա առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2% անկում է գրանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Այսօր վիճակագրական կոմիտեն հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփ նախնական հիմնական ցուցանիշները։

Այս տարվա մարտին 2020 թվականի մարտի համեմատ ՏԱՑ-ը նախորդ տարվա մարտի համեմատ 3.8% աճ է գրանցել, մարտը՝ փետրվարի նկատմամբ՝ 9.6% աճ։ Մինչդեռ, ապրիլի 22-ին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր՝ իմ հաշվարկով` այս մարտին 7-7․5% աճ է լինելու նախորդ տարվա մարտի համեմատ:

Ավելին, պարոն Քերոբյանը մինչ այդ էլ՝ մարտի 25-ին հայտարարել էր՝ Հայաստանի տնտեսությունը համարյա վերականգնվել է։

Արդյունաբերական արտադրանքի ծավալն, ըստ ՎԿ-ի, այս տարվա առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 3.9%-ով, իսկ մարտ-փետրվարի համեմատ 9.1% աճ է գրանցել, իսկ ահա այս տարվա մարտին նախորդ մարտի համեմատ այս ցուցանիշն աճել է 3.8%-ով։

Աճել է նաեւ շինարարության ծավալը․ այս տարվա առաջին եռամսյակում 4.7% աճել է շինարարության ծավալը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ։ Այս ցուցանիշը ավելի կտրուկ է աճել այս տարվա մարտը փետրվարի հետ համեմատած՝23.5%,սակայն այս տարվա մարտին նախորդ տարվա մարտի համեմատ աճն ընդամենը 0.8% է։

Առեւտրաշրջանառությունը առաջին եռամսյակում անկում է գրանցել 5.6%-ով, սակայն մարտին 9.5%-ով աճել է փետրվարի համեմատ։ Բայց եթե համեմատենք տարվա կտրվածքով՝ այս տարվա մարտին նախորդ տարվա մարտի համեմատ առեւտրաշրջանառությունն ընդամենը 4.6% աճ է գրանցել։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930