Լրահոս
2024 թվականի դեկտեմբերի 17-ին Tik-Tok հարթակում տարածվեց մի տեսանյութ, որտեղ հստակ երևում է, որ ադրբեջանական կողմը օկուպացված Արցախի Հաթերք գյուղում ավերել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը(https://www.tiktok.com/@09_parfum/video/7449331303104728327?_t=8sJuU8mUwlj&_r=1): Հուշարձանը կառուցվել էր 1965-1966 թվականներին՝ գյուղի կենտրոնում: Հաթերք գյուղից Հայրենական պատերազմին մասնակցել է 400 մարտիկ, որոնցից 195 զոհվել են (Բալայան 2020, 314): Հուշարձանն իրենից ներկայացնում էր աղբյուր-հուշակոթող, որի վրա արձանագրված են եղել զոհված հաթերքցիների անուն ազգանունները (նկ. 1): Հուշարձանը որոշակիորեն տուժել էր նաև Արցախյան առաջին պատերազմի տարիներին. նրա վրա անզեն աչքով էլ երևում են ինքնաձիգով կրակահերթի հետքերը: Մեր արձագանքը Արցախի Հաթերքի շրջանի Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կանխամտածված ոչնչացումը խախտում է Հռոմի Ստատուտի 8-րդ հոդվածը և համարվում մարդկության դեմ ծանր հանցագործություն։ Հուշարձանին հասցված վնասը համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված Երկրորդ արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի, «լուրջ խախտում» է, որը՝ որպես ռազմական հանցագործություն, կարող է հետապնդվել միջազգային դատարաններում։ Հուշարձանի ոչնչացումը նաև խախտում է Միջազգային մարդասիրական իրավունքի 38-րդ, 39-րդ, 40-րդ և 41-րդ կանոնները։ Հույժ կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է, որ օկուպացված տարածքներում գործող օրենքները՝ ներառյալ մշակութային արժեքների պաշտպանության դրույթները, ձեռք են բերել միջազգային սովորութային իրավունքի (infra Jurisprudence) կարգավիճակ, այսինքն գործում են որպես համընդհանուր և անշրջանցելի կանոն և պարտադիր են բոլոր պետությունների համար։ Հարկ է հավելել, որ Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանների ոչնչացումը Ադրբեջանի պետական քաղաքականության ուղղություններից է և 2020 թվականի պատերազմից ի վեր, արդեն իսկ ոչնչացվել են Հադրութի ազատամարտիկներին նվիրված հուշարձանը (https://monumentwatch.org/hy/alerts/հադրութի-ազատամարտիկների-հուշարձանի/), Շուշիի Արցախյան ազատամարտի և Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը (https://monumentwatch.org/hy/alerts/շուշիում-հայոց-ցեղասպանության-զոհեր/)։ Բացի այդ, Հադրութի Ազոխ գյուղում ավերվել են երեք առանձին հուշարձաններ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի, Արցախյան առաջին պատերազմի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (https://monumentwatch.org/en/alerts/destruction-of-the-memorial-complex-in-azokh-village-of-hadrut/)։ Գրականություն Բալայան 2020 – Բալայան Վ., Արցախի Հանրապետության բնակավայրերի պատմության ուվագծեր, Երևան:
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Բայդենի հայտարարությունից հետո Պակիստանն իր աջակցություն է հայտնել Թուրքիային

Ապրիլ 26,2021 16:21

Ermenihaber. Թուրքիայի «Anadolu» պետական լրատվական գործակալությունը հայտնել է, որ Պակիստանի արտգործնախարար Շահ Մահմուդ Քուրեյշին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարությունից հետո իր աջակցությունն է հայտնել թուրքական կողմին:

Հրապարակման մեջ նշվել է, որ Քուրեյշին զանգահարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին:

Իսկ Պակիստանի արտաքին գործերի խոսնակ Զահիդ Հաֆըզ Չավդրին ներկայացրել է այս հարցում Իսլամաբադի տեսակետը, ըստ որի՝ «պատմական իրադարձությունների միակողմանի մոտեցումները և քաղաքականացումը կարող են հանգեցնել ժողովուրդների միջև վստահության նվազմանը և տանել բևեռացման»:

Չավդրիի գնահատմամբ՝ «1915-ի դեպքերի մասին ճշմարտությունը» բացահայտելու համար պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու Թուրքիայի առաջարկը «կառուցողական է»:

Այնինչ ճշմարտությունը վաղոց արդեն բացահայտված է. Հայոց ցեղասպանությունը բավարար չափով փաստագրված ու փաստարկված է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930