Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Այս սխալը պետք է ուղղել». Թուրքիայի պաշտպանության նախարարը 13 կետով անդրադարձել է Բայդենի ուղերձին

Ապրիլ 26,2021 16:04

Ermenihaber. Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը 13 կետով անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությանը, որով Սպիտակ տան ղեկավարը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Աքարը, կրկնելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության մասին առաջ քաշվող թեզերը և նույնաբովանդակ հայտարարությունները, նորից հնչեցրել է ժխտողական թեզեր պարունակող անհիմն պնդումներ։

«1.ԱՄՆ նախագահի կողմից 1915-ի դեպքերի վերաբերյալ ցեղասպանություն բառի կիրառումը նշանակում է պատմական իրողությունները հերքել և նենգափոխել:

2.Այդ տերմինը կիրառողները պիտի աշխարհի և իրենց պատմությանը նայեն:

3.Քանի որ չի կարող կրկնվել այն, ինչ տեղի չի ունեցել, ԱՄՆ-ի վարչակազմի այդ հիմնավորումը անհիմն է:

4.Ի՞նչ է փոխվել 2020թ.հետո, որից առաջ այս արտահայտությունը չէր կիրառվում: Ամերիկայի ողջամիտ ժողովուրդն այս հարցում ի՞նչ է մտածում:

5.Ոչ մի խելամիտ և բարոյական բացատրություն չկա այս ուղերձին, որն ընդունվել է անգամ հայ ժողովրդին չներկայացնող լոբբիստների ուղղորդմամբ:

6.Պետք է իմանալ, որ անհնար է պատմությունը նման քաղաքական հայտարարություններով վերաշարադրել:

7.Անընդունելի և անօգուտ է պատմությունից թշնամանք քաղել և նոր հակադրություններ ստեղծելը:

8.Պատմական իրադարձությունները չպետք է օգտագործվեն որպես հաշվեհարդարի և բախման գործիք, չպետք է քաղաքականացվեն: Նման մթնոլորտի ստեղծումը բացասաբար կազդի տարածաշրջանի խաղաղության, մասնավորապես Թուրքիա-Հայաստան և թուրք-հայկական հարաբերությունների վրա:

9.Մեր տարածաշրջանի խաղաղությունը և անդորրը ոչ թե Հայկական սփյուռքի և նրան սեփական շահերի համար օգտագործող երկրների, այլ մեր՝ տարածաշրջանի երկրների, Թուրքիայի և Հայաստանի համատեղ/ընդհանուր խնդիրն է:

10.Թուրքիան միշտ պաշտպանել է այն տեսակետը, որ 1915-ի դեպքերի վերաբերյալ քննարկումները ոչ թե քաղաքական գործիչները, այլ պատմաբանները պիտի անեն: Թուրքիան սա է ակնկալել երրորդ երկրներից, այդ թվում ԱՄՆ-ի պես դաշնակից պետությունից:

11.Սրան հակառակ՝ ԱՄՆ-ի ղեկավարությունը, այս հայտարարությամբ ժխտելով սեփական զեկույցները և ստորագրությունները, տեղի է տվել Հայկական սփյուռքի և այլ որոշ շրջանակների ճնշումներին, անտեսել է ԱՄՆ ազգային արխիվում (NARA) առկա տեղեկությունները և փաստերը, մասնավորապես գեներալ Հարբորդի զեկույցը:

12.Արդյունքում. անհեթեթություն, տգիտություն և ապագան ոչնչացնող քայլ է ցեղասպանություն որակելը այն, ինչը տեղի է ունեցել թուրք և հայ հասարակությունների միջև։ Նրանց հարյուրամյակներ շարունակ անվտանգ և բարեկեցիկ գոյակցելու փաստը ու համատեղ ապրելու կամք ունենալը հաստատված է ամերիկյան փաստաթղթերով:

13.Այս սխալը պետք է ուղղել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930