Լրահոս
Օրվա լրահոսը

Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ

Ապրիլ 26,2021 14:58
orensgirq

Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններն ԸՕ փոփոխությունների վերաբերյալ

10. Վենետիկի հանձնաժողովը եւ ԵԱՀԿ ԺՀՄԻ գրասենյակն արտահայտում են իրենց գոհունակությունն առ այն, որ շահագրգիռ քաղաքական կողմերի եւ հասարակական կազմակերպությունների միջեւ քննարկումները տեղի են ունեցել բավարար ժամկետներում, որպեսզի նման կարեւորության նյութի փոփոխությունները ստանան հնարավորինս մեծ աջակցություն տարբեր քաղաքական ուժերի, քաղացիական հասարակության եւ մասնագետների կողմից: Արդյունքում, 2021 թվականի ապրիլի 1-ին խորհրդարանն ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթի առաջին մասը տարածքային թեկնածուների ցուցակների վերաբերյալ 82 կողմ, 0 դեմ եւ ձեռնպահ քվեներով: Փոփոխություններն ուժի մեջ մտնելը դեռեւս սպասման մեջ է:

11. Վենետիկի հանձնաժողովը եւ ԵԱՀԿ ԺՀՄԻ գրասենյակը հաշվի են առել, որ այս փոփոխությունները պետք է ուժի մեջ մտնեն առաջիկա խորհրդարանական ընտրություններին, որոնք պայմանականորեն նշանակված են 2021 թվականի հունիսի 20-ին: Անհրաժեշտ է սկզբունքորեն խուսափել ցանկացած օրենսդրական փոփոխությունից, որն իրականացվում է ընտրություններին այսքան մոտ ժամկետում, քանի որ այն կարող է տանել դեպի անորոշություն: Բացի այդ, շահագրգիռ անձինք եւ հասարակությունը սեղմ ժամկետներում պետք է հարմարվեն նոր կանոններին: Տարածքային թեկնածուների ցուցակների հեռացումը մեծ հաշվով չի փոփոխում ընտրական համակարգը, բայց այն պաշտոնապես փոխում է աշխարհագրական ներկայացուցչության տեսանկյունից քվեները մանդատների վերածելու գործընթացը: Սակայն համամասնական ընտրակարգի պարզեցումը վայելում է բավականին մեծ աջակցություն քաղաքական ուժերի մեծամասնության եւ քաղաքացիական հասարակության կողմից: Փոփոխությունները պատրաստվել եւ քննարկվել են բավականին երկար ժամանակ՝ հետեւելով ներառական եւ թափանցիկ քաղաքական գործընթացին: Ի հավելում նշենք՝ չնայած հաջորդ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան երեք ամսից էլ պակաս ժամանակահատվածում, պարզ տեխնիկական տեսանկյունից նոր համակարգը մեծ ազդեցություն չունի ո՛չ ընտրական վարչակազմի նման ընտրություններ կազմակերպելու կարողությունների վրա եւ ո՛չ էլ ընտրողների գործընթացի ըմբռնման վրա:

12. Փոփոխությունների փաթեթը մեծապես ընդունելի է, քանի որ այն անդրադառնում է Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ ԺՀՄԻ գրասենյակի կողմից նախկինում բարձրաձայնված առաջարկություններին, ինչպես նաեւ ԺՀՄԻ գրասենյակի Ընտրությունների դիտորդական առաքելությունների վերջնական զեկույցներին, հատկապես նրանց, որոնք կապված են

* կառավարական կոալիցիաների ստեղծման հնարավորություն ընձեռելուն՝ երկարացնելով վերջնաժամկետները եւ վերացնելով կոալիցիա կազմելու կուսակցությունների քանակի սահմանափակումը,

* կուսակցությունների համար ընտրական գրավի նվազեցմանը՝ ընտրական իրավունքի օգտագործումը հեշտացնելու նպատակով,

* ԿԸՀ-ի ինտերնետային կայքի միջոցով ընտրազանգվածին տրամարդվող ինֆորմացիայի քանակի եւ տեսակի ավելացման,

* ԿԸՀ-ի ինտերնետային կայքում ընտրողների ցուցակի պարտադիր հրապարակման,

* ընտրական արշավի մաս կազմող գործողությունների ավելի ընդլայնված լուսաբանման եւ մեդիայում արշավների թափանցիկության բարձրացման,

* վարչական ռեսուրսի օգտագործման վերաբերյալ պարզաբանումների,

* բարձր թափանցիկություն երաշխավորող ֆինանսավորման հաշվետվությունների եւ աուդիտի դրույթների ամրապնդման,

* կանանց մասնակցությունը խրախուսելու համար քվոտայի բարձրացման,

* հաշմանդամություն ունեցող ընտրողների մասնակցությունը հեշտացնելու նպատակով հավելյալ դրույթների ներառման հետ:

13. Սակայն Վենետիկի հանձնաժողովը եւ ԵԱՀԿ ԺՀՄԻ գրասենյակն ունեն հետեւյալ հիմնական առաջարկությունները՝ նպատակաուղղված բարելավելու այս փոփոխությունները՝

Ա) վերանայել ընտրական շեմերին վերաբերող դրույթները,

Բ) պարզաբանել «կեղծ տեղեկատվություն» հասկացությունը, որպեսզի այն չխանգարի այլ օրինական գործողությունների իրագործմանը, ինչպիսիք են՝ հետաքննող լրատվությունը կամ ծածկի քաղաքական բանավեճերը,

Գ) ընդլայնել ընտրական դիրքը, որպեսզի ընտրողներին հնարավորություն տրվի բողոքել ընտրությունների արդյունքների դեմ

Դ) պարզաբանել «կոպիտ խախտում» հասկացությունը՝ որպես ընտրատարածքային կամ տեղամասային հանձնաժողովի անդամի լիազորությունների դադարեցման հիմք,

Ե) տրամադրել վերահաշվարի դիմում ներակայացնելու ավելի երկար ժամկետներ:

14. Բացի այդ, հաշվի առնելով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ Վենետիկի հանձնաժողովը եւ ԵԱՀԿ ԺՀՄԻ գրասենյակն առաջարկում են արտակարգ իրավիճակներում, ներառյալ պանդեմիա, ընտրություններ կազմակերպելու համար հստակ միջոցառումները նախապես ամագրել օրենքում կամ ենթաօրենսդրական տեքստերում:

15. Վենետիկի հանձնաժողովը եւ ԵԱՀԿ ԺՀՄԻ գրասենյակը պատրաստ են աջակցելոււ Հայաստանի իշխանություններին, մասնավորապես՝ վերանայված ԸՕ-ի եւ հարակից օրենքների փոփոխություններն իրականացնելու գործում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930