Լրահոս
Օրվա լրահոսը

2020թ․ պետական բյուջեով պլանավորված ընդհանուր եկամուտները թերակատարվել են 9 տոկոսով կամ 135 միլիարդ դրամով, հարկային եկամուտները՝ 15,7 տոկոսով. Թադևոս Ավետիսյան

Ապրիլ 26,2021 14:25

2020թ պետական բյուջեի ձախողված կատարողականը

2020թ․ առաջին 9-ը ամիսներին պետական բյուջեով պլանավորված եկամուտները և ծախսերը թերակատարվել են համապատասխանաբար՝ 11,8 և 10,4 տոկոսներով։

Կապիտալ ծախսերը, որոնք ունեն ներդրումային և տնտեսական աճի խթանիչ կարևոր դեր, թերակատարվել են 52 տոկոսով։

Աղյուսակ 1 Պետական բյուջեի կատարողական՝ 2020թ հունվարսեպտեմբեր

Ցուցանիշ Պլանավորված (միլիարդ դրամ) Փաստացի (տոկոս)
Ընդամենը եկամուտներ 1 218,7 88,2
Ընդամենը ծախսեր 1 371,8 89,6
Կապիտալ ծախսեր 227,4 48,0
Դեֆիցիտ 153,1 101,1
Պահուստային միջոցներ 3,7 0

 Աղյուսակ 1-ում երևում է COVID-19-ի դեմ պայքարի ձախողման հետևանքները՝ առանց պատերազմի հետևանքների։ Մասնավորապես․

2020թ․ հունվար-սեպտեմբերին այս ծախսերի թերակատարման ցուցանիշին համարժեք ցուցանիշ արձանագրվել է նաև 2018-2019թթ․։

Պլանավորված դեֆիցիտն աճել է 1,1 տոկոսով։

Պլանավորված է եղել 3,7 միլիարդ դրամի պահուստային միջոցներ, սակայն փաստացի առկա է եղել 0 դրամ։ 

Աղյուսակ 2 Պետական բյուջեի կատարողական՝ 2020թ հունվարդեկտեմբեր

Ցուցանիշ Պլանավորված (միլիարդ դրամ) Փաստացի (տոկոս)
Ընդամենը եկամուտներ 1 695 91
Հարկային եկամուտներ 1 602 84,3
Ընդամենը ծախսեր 1 856 102,1
Կապիտալ ծախսեր 115,3 159
Պարգևավճարներ 11,6 96
Դեֆիցիտ 160 209

 Աղյուսակ 2-ում երևում է 2020թ․ ամբողջական պատկերը։

Մասնավորապես․

2020թ․ պետական բյուջեով պլանավորված ընդհանուր եկամուտները թերակատարվել են 9 տոկոսով կամ 135 միլիարդ դրամով, իսկ հարկային եկամուտները՝ 15,7 տոկոսով կամ 217 միլիարդ դրամով։ Սա այն դեպքում, երբ ՀՆԱն նվազել է ընդամենը 7,6 տոկոսով։

Ընդհանուր ծախսերն ավելացել են ընդամենը 2,1 տոկոսով կամ 38 միլիարդ դրամով։ Կապիտալ ծախսերը որոշ ուղղություններով նվազել են շուրջ 3-4 միլիարդ դրամով, իսկ որոշ ուղղություններով էլ ավելացել են շուրջ 71 միլիարդ դրամով։ Կապիտալ ծախսերը ընդամենը ավելացել են 59 տոկոսով կամ 68 միլիարդ դրամով։ Աճի հիմնական ուղղություններն են․

  • պատերազմի հետևանքով 67,2 միլիարդ դրամի լրացուցիչ կապիտալ ծախսեր, այդ թվում՝ պաշտպանական ծախսեր ՊՆ-ի կողմից (+59,5 միլիարդ դրամ), Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Մ-2 մայրուղու հիմնանորոգում (+4,5 միլիարդ դրամ), ԲՏԱ նախարարության կողմից բարձր տեխնոլոգիական արտադրանքի ձեռքբերում (+3,2 միլիարդ դրամ),
  • COVID-19 համավարակով պայմանավորված առողջապահական լրացուցիչ ծախսերը (+2 միլիարդ դրամ),
  • այլ ճանապարհների հիմնանորոգում (+1,3 միլիարդ դրամ),
  • ՊԵԿ-ի շենքային պայմանների բարելավում (500 միլիոն դրամ)։

Պլանավորված պարգևավճարները փաստացի վճարվել են գրեթե ամբողջությամբ՝ 96 տոկոսով, 11,1 միլիարդ դրամի չափով։

Պլանավորված դեֆիցիտն աճել է 2,1 անգամ կամ 174 միլիարդ դրամով։

Թադևոս ԱՎԵՏԻՍՅԱՆ

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի

ծրագրերի համակարգող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930