«Իրապես, Լիտվան հանդիսացել է Արեւելյան գործընկերության մեծ աջակիցներից մեկը։ Վստահ եմ, որ հետագա հարաբերություններում շատ ավելին է հնարավոր անել, եւ Եվրոպան կարող է ավելի խորը ներգրավված լինել ՀՀ-ին աջակցելու գործում մասնավորապես հիմա՝ այս ծանր պահին»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիտվայի արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը:
«Մենք կոնկրետ միջոցներ ենք քննարկել, կշարունակենք քննարկել նաեւ ապագայում։ Գիտեմ, որ իրավիճակը ՀՀ-ում շատ ավելի բարդ է, քան Արեւելյան գործընկերության այլ երկրներում՝ աշխարհաքաղաքական տեսանկյունից, սակայն դա չի նշանակում, թե Եվրոպան ընդառաջ չի գնա ՀՀ-ին։ Լիտվան այսօր այստեղ է որպես եվրոպական երկիր»,-հավելեց Գաբրիելյուս Լանդսբերգիսը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ