«Հետպատերազմյան առաջին ապրիլի 24-ը միջազգային հստակ ու հատուկ հնչեղություն ունեցավ։ Այդ օրը նշանավորվեց միջազգային շատ ուժեղ զորակցության արտահայտմամբ։ ՀՀ են եկել բարձրաստիճան պատվիրակություններ, եղան ուղերձներ շատ գործընկերների կողմից, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը։
«Հայոց ցեղասպանութան ճանաչումը եւ դատապարտումը կարեւոր է ոչ միայն պատմական արդարության տեսանկյունից, այլեւ հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգության համար։ Ամբողջովին կիսում եմ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ուղերձում արտահայտված այն միտքը, որ միջազգային հանրությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի՝ կանխելու ապագայում նման հանցանքների կրկնությունը։ Ցեղասպանությունների կանխարգելման գործում ՀՀ-ն միջազգային օրակարգում առաջամարտիկներից է, եւ Ջո Բայդենի ուղերձը լայն իմաստով շատ մեծ ավանդ է»,-շեշտեց Արա Այվազյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ