Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կասկածի տակ են դնում այն ուժերը, որոնց իշխանության օրոք գործադիր իշխանությունը խառնվում էր ընտրություններին». Արման Եղոյան

Ապրիլ 26,2021 13:38

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո կարծիք կա, որ նա չի կարող լինել պաշտոնակատար՝ հրաժարականից հետո եւ չի կարող կատարել իր լիազորությունները:

Այս առնչությամբ այսօր լրագրողների հետ զրույցում «Իմ քայլի» պատգամավոր Արման Եղոյանն ասաց. «Նման կարծիք հայտնողները թող հղում անեն կոնկրետ օրենքի կոնկրետ հոդվածին: Սահմանադրության 158 հոդվածը սահմանում է, որ կառավարության հրաժարականից հետո կառավարության անդամները, այսինքն՝ վարչապետը, փոխվարչապետը, նախարարները, շարունակում են իրենց պաշտոնավարումը, մինչեւ նոր կառավարության  ձեւավորումը: Եթե այլ հղում կարող են անել այլ բան ասողները, թող անեն»:

Դիտարկմանը, որ հղում են անում 2018-ի Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել եւ չի կարող մնալ  պաշտոնակատար. «Եթե որեւէ վարչապետ չի ցանկանում այդ լիազորությունները կատարել, դա իր ընտրությունն է»,- մեկնաբանեց Եղոյանը՝ հավելելով. «2018-ի իրավիճակում ես չգիտեմ ինչու է այդպիսի որում կայացվել, բայց դա կախված է տվյալ անձից: Եթե Սահմանադրությունը տալիս է հնարավորություն մնալ ժամանակավոր պաշտոնակատար, ապա կարող է եւ մնալ»:

Դիտարկմանը, որ արդեն իսկ ընտրությունների ընթացքը կասկածի տակ է դրվում՝ Եղոյանը արձագանքեց. «Կասկածի տակ են դնում այն ուժերը, որոնց իշխանության օրոք գործադիր իշխանությունը խառնվում էր ընտրություններին: Բայց ընտրությունը վարչապետը չի կազմակերպում, կազմակերպում է ԿԸՀ-ն, որն անկախ մարմին է: Այդ նույն ուժերը մեկ այլ պաշտոնակատարի դեպքում էլ կասկածի տակ կդնեն, որովհետեւ դա քաղաքական շահարկման խնդիր է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930