Լրահոս
Օրվա լրահոսը

«Միասին կարող ենք». Հայաստան-Արցախ 6-րդ միջազգային բժշկական համագումարը մեկ հարկի տակ կհամախմբի առողջապահական ոլորտի ճանաչված մասնագետների

Ապրիլ 26,2021 13:44

2023 թվականի հուլիսի սկզբին Հայաստանում և Արցախում տեղի կունենա Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարը։ Հայաստանի, Սփյուռքի և Արցախի առողջապահական և բժշկական հանրույթներին միավորող 6-րդ միջազգային բժշկական համագումարի պատվավոր նախագահությունը ստանձնել է «Արաբկիր բժշկական կենտրոն»-ի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանը։

Համագումարը համանախագահելու են Վիգեն Խաչատուրյանը, Գևորգ Յաղջյանը և Համբարձում Սիմոնյանը։

Համագումարի նախապատրաստական աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են։ Օրերս կայացած կազմակերպչական կոմիտեի անդրանիկ նիստում քննարկվեց և հաստատվեց առաջիկա գործողությունների պլանը, ժամանակացույցը, ինչպես նաև կազմակերպչական աշխատանքների իրականացման ոլորտային պատասխանատուների շրջանակը։

Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարն ընթանալու է «Միասին կարող ենք» կարգախոսի ներքո։ «Հաշվի առնելով ներկա իրողություններն, ինչպես նաև Հայաստանի, Արցախի և Սփյուռքի առջև ծառացած մի շարք մարտահրավերները այս կարգախոսի ներքո մեր մասնագիտական համախմբվածությունն ավելի քան կարևոր է և անհրաժեշտ»,- կազմակերպչական կոմիտեի նիստում նշել է համագումարի պատվավոր նախագահ Արա Բաբլոյանը։

Համագումարի Սփյուռքի թևը ներկայացնող համանախագահ Գևորգ Յաղջյանի խոսքով՝ համագումարը մեկ հարկի տակ է համախմբելու առողջապահական ոլորտի ճանաչված մասնագետների, մեծ փորձառություն ունեցող բժիշկների, բուժաշխատողների՝ վերջիններիս թույլ տալով հաղորդակից լինել և յուրացնել միջազգային առաջադեմ փորձի ոլորտային ձեռքբերումները։ Համագումարի հայաստանյան թևը ներկայացնող համանախագահ Համբարձում Սիմոնյանի խոսքով՝ համագումարի շրջանակներում առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու Հայաստանի և Արցախի առողջապահական ոլորտների առջև ծառացած բարդ և հրատապ խնդիրներին։ Համագումարի արցախյան թևը ներկայացնող համանախագահ Վիգեն Խաչատուրյանի խոսքով էլ համագումարի կարևոր առաքելություններից է ոչ միայն առողջապահության ոլորտի նորարարական ձեռքբերումների ներկայացումը, այլ նաև այնպիսի մեխանիզմների մշակումը, որոնք թույլ կտան տեղայնացնել և ապահովել այդ ձեռքբերումների գործնական կիրառումը։

Կազմակերպչական կոմիտեի անդրանիկ նիստի ավարտին որպես 6-րդ միջազգային բժշկական համագումարի մեկնարկի խորհրդանիշ՝ ՀՀ ԱՆ ԱԱԻ հանրապետական գիտաբժշկական գրադարանի պարտեզում եղևնի տնկվեց։

Համագումարի շրջանակներում նախատեսված հետագա գործողությունների, միջոցառումների, համագումարին մասնակցության մեխանիզմների մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի կլինի առաջիկայում գործարկվելիք համագումարի պաշտոնական կայքում։

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930