«Եվրամիության կողմից ներկայացվել է բավականին հստակ դիրքորոշում, որ բոլոր պատանդները եւ գերիները պետք է վերադարձվեն, եթե պլանավորում ենք փոխվստահությանն ուղղված որեւէ գործունեություն»,-ՀՀ ԱԳՆ-ում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիտվայի արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը՝ արձագանքելով հարցադրմանն այն մասին, որ ՀՀ-ն նոյեմբերի իննի համաձայնագրի կետերը կատարելով՝ վերադարձրել է ադրբեջանցի գերիներին, մինչդեռ Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին։
«Ես, իհարկե, միայն կարող եմ երկրորդել Եվրամիության դիրքորոշումը»,-նշեց Գաբրիելյուս Լանդսբերգիսը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ