Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես արդեն որերորդ անգամ ցավ եմ ապրում, որ նախագահը հրաժարվում է ստորագրել այս կամ այն փաստաթուղթը, դիմում է ՍԴ». Վլադիմիր Վարդանյան

Ապրիլ 26,2021 13:08

Վենետիկի հանձնաժողովը եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հավանության են արժանացրել Ընտրական նոր օրենսգրքի բարեփոխումների փաթեթը: Դրական եզրակացությունը սպասելի էր իմքայլականների համար: Այսօր լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը  անդրադարձավ նախագահի կողմից չստորագրելուն. «Ես արդեն որերորդ անգամ ցավ եմ ապրում, որ նախագահը հրաժարվում է ստորագրել այս կամ այն փաստաթուղթը, դիմում է ՍԴ: Դա եւս նախագահի սահմանադրական լիազորությունների տիրույթում է ու մենք պետք է հարգենք այդ մոտեցումը, բայց այն հիմնավորումները, որոնք դրվել էին նախագահի հայտարարության մեջ, ըստ էության, համահունչ չեն Վենետիկի հանձնաժողովի կողմից տրված եզրակացությանը»:

Վարդանյանն ընդգծեց, որ այս փոփոխությունները լրացուցիչ բեռ քաղաքական ուժեի վրա չեն դնում ու նախագահի ձեւակերպումները համահունչ չեն Վենետիկի հանձնաժողովի եզրակացության հետ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930