«Օրենքում խիստ գրված չի, բայց եթե մասնագիտականով ենք ասում, մասնագիտականը պահանջում է, որ եթե անձը հրաժարական է տալիս, անձը չպետք է այդ նույն գործառույթները կատարի, ինչ մինչ հրաժարական տալը կատարում էր»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսպիսի տեսակետ հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո պաշտոնակատար լինելու մասին:
Նա ասաց, որ հրաժարականի ինստիտուտը ենթադրում է, որ եթե նա հրաժարական տվեց, պետք է այդ պարտականություններն այլեւս չկատարի: Բայց Տարոն Սիմոնյանը մտահոգված էր, որ այս հարցը չդառնա քննարկման օրակարգ, առջեւում ավելի կարեւոր խնդիրներ ունենք լուծելու, ընտրություններ պիտի լինեն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ