Ցավոք այս ազգադավը շարունակում է իր կեղտոտ խաղերը և երեկ պաշտոնապես հայտարարեց՝ հրաժարական է տալիս, գնում է արտահերթ ընտրությունների:
Ելքի հնարավոր ուղու մասին մեր նախորդ հոդվածում արդեն նշել էինք, որ անուղղելի հանցագործություն է թողնել մեր երկիրը այս ցավալի կարգավիճակում և հապշտապ, առանց լուծումներ գտնելու, առանց պահանջվող նախապատրաստական քայլերն անելու գնալ արտահերթ ընտրությունների: Դա կնշանակի համաձայնել եղածին և ևս առնվազն 5 տարով փակել ելքի դեռ հնարավոր ուղիները:
Նշվել էլ, որ հաշվի առնելով մեր տնտեսության առկա վիճակը և այն որ այս խայտառակ պարտության պատճառով, մենք ամենահամեստ հաշվարկով առնվազն 10-15 միլիարդ դոլարի զենք, զինամթերքից ենք զրկվել, շատ ձեռնարկություններ, շենքեր, շինություններ են ավերվել, տարածքներ ենք կորցրել և այժմ այդ կորուստների վերականգնման, նույնիսկ միայն մեր պաշտպանական համակարգը քիչ թե շատ կարգի բերելու, արդիականացնելու համար մեզ այնքան միջոցներ, ներդրումներ են պետք, որ միայն մեր երկրի, միայն մեզանում բնակվողների ուժերի գերլարումով էլ արդեն հնարավոր չի լինի դա ապահովել: Եվ քանի որ այս երկարատև համաճարակից հետո, երբ բոլորը իրենց կորցրածն են հետ բերելու, մենք չենք էլ կարող ակնկալել նաև այլ երկրների աջակցությունը:
Մեզ միայն մի ելք է մնացել՝ ի մի բերել, աշխարհով մեկ ամբողջացնել, ուղղորդել մեր 10 միլիոն հայության գումարային ողջ ներուժը և օգտվելով հեռակապի, հեռահաղորդակցման, աշխատանքների հեռավար կազմակերպման արդի, հնարա-վորություններից, ձևավորել՝
Կարդացեք նաև
Նպատակային գործունեության ունակ, համազգային կառույցների մեր միաձույլ, հզոր, գործուն համակարգը, մեր 10 միլիոն հայության Հայ Ազգ կազմակերպությունը` իր կենտրոն, մայրաքաղաք Հայաստան պետությամբ:
Բայց դրա համար՝ ինչպես նշված էր նախ պետք է վերականգնել մեր հայրենա-կիցների հավատը մեր երկրի, մեր ապագայի նկատմամբ: Նրանց ներգրավվածությունը, մասնակցային ակտիվությանն ապահովելու համար, որպես առաջին քայլ, պետք է մեր իշխանական կառույցներում էլ նրանց անհրաժեշտ տեղեր հատկաց-վեն: Պետք է ձևափոխվի, կարգի բերվի պետության կառուցվածքը, պայմաններ ստեղծվեն, որ դրսում բնակվողներն էլ կարողանան ընտրեն և ընտրվեն:
Իրոք ցավալի է, որ փորձ է արվում ևս 5 տարով փակել դրա հնարավորությունը: Եվ այժմ միակ հույսը մնում է այն, որ կազմավորվի նախընտրական հզոր մի դաշինք, որը կձևավորի ժամանակավոր կառավարություն և նախապատրաստական քայլերը անելուց հետո, 22-ի աշնանը, ընտրողների արդեն ընդլայնված կազմով կնշանակի նոր արտահերթ ընտրություններ:
Դաշինքի կազմավորմանը նպաստելու և հանրությանը ավելի մանրամասն ներկայացնելու համար թե համագործակցության, փոխօգնության ոգով կազմավորվող այդ համակարգի առջև, ինչ խնդիրներ են դրված լինելու, ինչպես է ապահովվելու մեր հայրենակիցների ներգրավվածությունը, մասնակցությունը գործընթացներին, համակարգը ինչ կառուցվածք է ունենալու, ինչպես է նա նպաստելու մեր պաշտպանական կառույցների ամրապնդմանը, տնտեսության զարգացմանը և ինչպես է նպաստելու, որ ամենուր մեր հայրենակիցները ապրեն ավելի ապահով, ավելի բարեկեցիկ կյանքով՝ ստորև կփորձեմ անդրադառնալ այդ հարցերից երկուսին:
Մարդկանց կազմակերպված խմբերի, ժողովուրդների, պետությունների տեղն ու դերը աշխարհում, մրցակցությանը դիմակայելու, զարգանալու նրանց հնարա-վորությունները առաջին հերթին որոշվում է նրանով, թե որպես ամբողջություն ինչի են ունակ, ինչ կարող են տալ քաղաքակրթության ընդհանուր առաջընթացին:
Հեռակապի, հեռահաղորդակցման, հեռակարգավորման այս 21-րդ դարում երբ շատ ավելի լայն տարածում են ստանալու, հզորանալու են սահմաններ չճանաչող աշխարհասփյուռ կազմավորումները, երբ գործունեության արդյունավետ կազմակերպման համար բացառիկ դեր է հատկացվելու տեղեկացվածությանը, փորձի, գիտելիքների փոխանակմանը նպաստող տվյալների համաշխարհային շտեմարաններից օգտվելու կարողությանը:
Երբ տարածքի բարեբերությունը, ընդերքի հարստությունը աստիճանաբար հետին պլան է մղվելու և ժողովուրդների, աշխարհասփյուռ կազմավորումների դիմակայելու, զարգանալու հնարավորությունները հիմնականում որոշվելու են նրանց մարդկային կապիտալի գումարային արժեքով:
Նոր ձևավորվող Համագործակցության, փոխօգնության համազգային կառույցի ` մեր Ազգ կազմակերպության առջև դրվել է հետևյալ հիմնական խնդիրը`
Ամրապնդելով, մեր ինքնիշխան պետության կարողությունները` նրա անմիջական աջակցությամբ պայմաններ ստեղծել, որ մեր ինքնության պահպանման հենքով, աշխարհով մեկ, կազմավորվի ժամանակակից, գիտելիքահենք, տեղեկացված, միաձույլ մի այնպիսի հանրություն, որը որպես նպատակային գործունեության ունակ, ամբողջական կառույց կկարողանա ապահովել հայրենիքի անվտանգությունը, զարգացման հնարավորությունը, ինչպես նաև պայմաններ կստեղծի, որ ամենուր մեր ազգակիցները ապրեն ավելի արժանապատիվ, ավելի բարեկեցիկ կյանքով:
Մեծ սփյուռք ունենալն էր իր մեծ առավելություններ ունի: Պատմության բերումով, մեր ազգակիցներից շատերը, ապրելով այլոց տարածքներում, համագործակցելով նրանց հետ, նրանց լավին էլ ավելացնելով իրենց առանձնահատուկը, լավ սովորել են և իրենց, և ընդհանուրի օգտագործման համար արժեքներ, բարիքներ ստեղծել: Իսկ դա և մեր դիրքի ամրապնդման և տեղեկացվածության, և փորձ գիտելիքների փոխանակման տեսակետից մեզ լայն հնարավորություններ է տալիս:
Եվ քանի որ այդ տեսակետից էլ վերը նշված նպատակին հասնելու համար, պետք է ի մի բերել մեր գումարային ողջ ներուժը, ապահովել, որ մեր հայրենակիցները ներգրավվեն, ակտիվորեն մասնակցեն ազգանպաստ գործընթացներին:
Իսկ լոկ բարձր հայրենասիրության, անշահախնդիր նվիրվածության քարոզով արդեն հնարավոր չէ հասնել դրան:
Նկատի ունենալով, որ ներկայումս ինֆորմացիայի, տեղեկատվության ծավալները մեծ արագությամբ են աճում, փոփոխվում, մարդիկ այլևս չեն հասցնում ինքնուրույն ծանոթանալ, իրենց անհրաժեշտ նյութերի հետ, կողմնորոշվել և անհրաժեշտություն ծագում այդ խնդրով էլ աջակցել մեր հայրենակիցներին:
Եվ հաշվի առնելով, որ ժառանգական, լեզվամտածողության, սովորույթների, մշակույթային այլ առանձնահատկությունների ընդհանրությունը բավարար հենք են տալիս մեզ աշխարհով մեկ կազմավորելու ներազգային համագործակցության, փոխադարձ աջակցման բարենպաստ միջավայր:
Իսկ ինքնիշխան մեր պետության անմիջական աջակցությամբ, առանց մեծ ծախ-սերի կարելի է ինքնաշխատ, ինքնակատարելագործվող ծրագրերի (պայմանականորեն արհեստական բանականության) ներդրմամբ ապահովել տեղեկատվական մեծ բազաների մանրակրկիտ ուսումնասիրությունը: Եվ միլիոնավոր մեր ազգակիցների անձնական տվյալների վերլուծության հենքով, բարձր մոտավորությամբ պարզել թե անկախ բնակության վայրից, նրանց անվտանգության, կրթության, առողջության պահպանման, գործունեության արդյունավետության բարձրացման, կենսապայմանների բարելավման, իրավունքների, օրինական շահերի պաշտպանության կազմակերպման, համար առաջին հերթին, անհատապես ինչ է նրանց պետք և ինչով կարելի է օգնել:
Եվ որ այդ օգնությունը տեղ հասցնելու, կենդանի կապի ապահովման, մանրամասների ճշգրտման նպատակով, բոլոր նախապայմանները կան կառույցի շրջանակներում` հիմնականում ինքնածախսածածկման սկզբունքով, ըստ ոլորտների ձևավորել կարող մասնագետներից կազմված, հեռավար ուսուցման, խորհրդատվության, գործարար կապերի ամրապնդմանը, փորձի փոխանակմանը, առաջխաղացմանը նպաստող փոխօգնության խմբեր, միավորումներ, բազմաբնույթ այլ աջակցման ծառայությունների մատուցման ճյուղավորված լայն ցանց:
Ինչպես նաև պայմաններ ստեղծել, որ մեր ազգակիցները ամենուր տեսնեն, զգան, որ լավ կազմակերպված, փոխշահավետ գործակցության ճանապարհով հնարավոր է մրցակցության մեջ այլոց նկատմամբ լուրջ առավելություն հասնել:
Կառույցի կազմավորման հիմքում դրվել է ոչ միայն հայրենիքին ծառայելու միակողմանի պահանջը, այլ խնդիր է դրվել նաև ամենուր, անհատապես էլ օգնել մեր ազգակիցներին: Եվ ստանձնելով փոխադարձ օգնության փոխաջակցման հստակ պարտավորություններ՝ հասնել նրան որ`
Մասնակցությունը ազգանպաստ գործերին նյութապես էլ լինի խրախուսված, մարդիկ զգան, որ ազգային պատկանելիության գիտակցումը ոչ թե լրացուցիչ բեռ է, այլ շնորհ, հնարավորություն համատեղված ջանքերով հասնելու լուրջ հաջողությունների:
Սկզբունքային այդ մոտեցման առանձնահատուկ կարևորությունը շեշտելու համար, այստեղ ուզում եմ նաև ավելացնել, որ նոր ձևավորվող համակարգի շրջանակներում, բացի վերը նշված մեծածավալ ինֆորմացիայի մշակման, ինքնաշխատ եղանակով խորհրդատվական օգնության տրամադրման կենտրոնից, նախատեսվում է նաև աստիճանական ընդլայնման ճանապարհով ձևավորել մեր բոլոր հայրենակիցների, նրանց հետ առնչվող կազմակերպությունների, ձեռնարկությունների մասին տեղեկատվական համընդհանուր բազա: Ինչպես նաև համացանցում ձևավորել տեղեկատվական հատուկ պորտալ, որտեղ բազայում ընդգրկվածներին և կառույցի բոլոր ծառայություններին, փոխօգնության խմբերին, միավորումներին, առանց ծավալի սահմանափակման կտրամադրվեն առանձնացված անհատական օգտագործման կայք էջեր:
Շարունակելի.
Արշակ ՍԱԴՈՅԱՆ