Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դեպի «ընտրություններ»

Ապրիլ 26,2021 10:28

Այսպիսով «ընտրություններ» կոչված, միջոցառման մեկնարկը տրված է։ Հարց․ Իսկ ո՞վ է տվել մեկնարկը։ Պատասխան․ Պարտություն կրած, կապիտուլյացիոն հայտարարությունը ստորագրած, Արցախը թշնամուն հանձնած, Սյունիքը վտանգած, հազարավոր զոհերի պատասխանատու, վարչապետ կոչեցյալը, որին թունդ ընդդիմադիրները անվանում էին և են «հողատու, դավաճան, վիժվածք, թուրք և այլն»։ Եվ այդ նույն, իրենց հայրենասեր, ազգային, պետականության ճակատագրով անհանգստացած գործիչները, ընդունում են, իրենց կողմից անընդունելի, վերոնշյալ որակումներով անվանարկված անձի խաղի կանոնները և պատրաստվում են մասնակցել «միջոցառմանը»։

Տեղեկանք․

1.Հայաստանում դեռևս ընտրություններով իշխանության փոփոխություն չի եղել։ Նույնիսկ 1990թ․ ընտրությունների արդյունքում ՀՀ Կոմկուսն ավելի շատ մանդատ ուներ, քան ՀՀՇ-ն։ Ուղղակի, հասկանալով, որ իրենց ժամանակն անցել է, հայ «նվիրյալ» կոմունիստներից ոմանք, ինչպես Վիգեն Խաչատրյանը, իրենց հոտառությամբ, անցան «ժողովրդի» կողմը՝ հիմք դնելով ապագա առնետավազքին։

2.Անկախ Հայաստանի բոլոր՝ նախագահական և պառլամենտական «ընտրություններ» կոչվող միջոցառումները  հիանալի հիշում եմ։ Առանց առանձին-առանձին դրանց անդրադառնալու նշեմ, որ դրանք անցել են բազմապիսի խախտումներով՝ բռնություններ, ահաբեկումներ, ընտրակաշառքներ, մեռած հոգիների քվեարկություն, տարբեր հասցեներում կեղծ անձանց գրանցումներ, վարչական ռեսուրսի կիրառում, արձանագրությունների կեղծում, քվեատուփերի առևանգում, բանակային ստորաբաժանումների բազմակի քվեարկում և այլն, և այլն։

3.Ամեն դեպքում, 2-րդ կետում նկարագրված կեղծիքները եղել են, այսպես ասած գաղտագողի, ոչ ակնհայտ հանրության համար։ Եթե հաշվի առնենք, որ այսօրվա իշխանություն կոչվածը, հանձին վարչապետի, չունի որևէ արգելակ կիրառելու բոլոր վերոնշյալ մեթոդները․․․ գումարած՝ կեղծ հերոսներին։ Հիշենք ստի և կեղծիքի հեղափոխության ժամանակ «օգտագործված» հերոս Աբաջյանի կեղծ պապին, կեղծ Աշոտիկին՝ իր կեղծ տատիկով։ Հետագայում, ցեղասպանության կեղծ պապիկին, կեղծ «ոտքերդ պաչեմ», «մեզ մենակ չթողնես» կեղծ տատիկներին և տիկնանց, «պատահական» մարզային հանդիպումներին դասաժամերը լքած, «ինքնաբուխ» հավաքված կեղծ մանուկներին։

Ահա և իմ հարցն եմ ուղղում այդ «ընտրություններ» կոչվող միջոցառման մասնակից «փրկիչներին»․

-Ի՞նչ հույսերով եք մասնակցում, ձեր կողմից անվանարկված վարչապետի «միջոցառմանը»։ Իրո՞ք հավատում եք ազատ, արդար, թափանցիկ և այլն «ընտրություններին», թե՞ ընդամենը ԱԺ կոչվող բալագան խցկվելու և ընդդիմադիր տեղեր ունենալու խնդիր ունեք։ Իհարկե, հետո կարելի է բոռալ, որ ընտրությունները կեղծվել են,բայց և օգտվել պատգամավորական արտոնություններից, ստանալ պարգևավճարներ, մեկնել արտասահմանյան գործուղումներ և այնտեղ «հերոսանալ»․․․իրականում՝ լեգիտիմացնել պարտությունն ու Արցախի հանձնումը։

Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930