Լրահոս
Օրվա լրահոսը

Լեհաստանում ՀՀ դեսպանությունը հիշատակի արարողություն էր կազմակերպել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հարգելու համար

Ապրիլ 25,2021 20:52

Ս. թ. ապրիլի 24-ին Վարշավայի Հայկական պուրակում գտնվող խաչքարի մոտ Լեհաստանում ՀՀ դեսպանությունը ծաղկեպսակի տեղադրման ավանդական արարողություն էր կազմակերպել Հայոց ցեղասպանության սրբադասված 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը հարգելու համար։

Հիշատակի արարողությունը մեկնարկել էր Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Տարոն վարդապետ Ղուլիկյանի բարեխոսական կարգի հանդիսապետությամբ:

Ներկաներին ուղղված իր խոսքում դեսպան Սամվել Մկրտչյանն, անդրադառնալով օրվա խորհրդին, այն որպես ոչ միայն հարգանքի տուրքի մատուցում, պատմական արդարության հաստատում է որակել, այլ նաև նմանօրինակ ոճիրները կանխելու համամարդկային կոչ և ուղերձ, մասնավորապես՝ բարձր գնահատելով Լեհաստանի խորհրդարանի կողմից 200 5թ. ապրիլին Հայոց ցեղասպանության ճանաչման նշանակությունը:

Արարողությանը ներկա է գտնվել Լեհ-հայկական հիմնադրամի նախագահ դոկտոր Արսեն Հովսեփյանը։

Հայոց ցեղասպանության սրբադասված 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը հարգելու էին եկել Լեհաստանի խորհրդարանի վերին պալատի նախագահի անունից՝ Սենատի աշխատակազմի ղեկավար Ադամ Նիեմչևսկին (Adam Niemczewski), ինչպես նաև Սենատի Միջազգային և Եվրամիության հարցերով գրասենյակի փոխտնօրեն Ռոբերտ Բոբրովսկին (Robert Bobrowski):

ԼԵՀ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930