Այսօր համապետական ծառատունկի շրջանակներում Տավուշի մարզում նախատեսվում է տնկել 6000, իսկ Դիլիջանում՝ 1000 ծառ։
Այս մասին Aravot.am -ի հետ զրույցում նշել է Դիլիջան համայնքին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը։
«Բացի համապետական ծառատունկի շրջանակներում իրականացվող ծառերի համալրումից, մենք նաև սկսել ենք կանաչապատման աշխատանքներ իրականացնել Դիլիջանում, որի շրջանակներում մոտ 250 ծառեր և ծաղկի տեսակներ են տնկվելու։ Նշեմ, որ նմանատիպ մասշտաբային կանաչապատման աշխատանքներ Դիլիջանում մինչև այժմ չէր կատարվել։
Կարդացեք նաև
Նոր ծառերի տնկումից բացի մենք նաև իրականացնում ենք վնասված և անխնամ ծառերի մշակում և վերականգնում»,- նշել է Դավիթ Սարգսյանը։
Ժամանակավոր պաշտոնակատարը նաև հավելել է, որ համայնքի կանաչապատման աշխատանքներում ներգրավված են տեղացիները և հատկապես՝ դպրոցականները։
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ