Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահ Բայդենը համարձակություն ունեցավ ասել այն, ինչ իր նախորդները վերջին 100 տարիների ընթացքում միշտ իմացել են. Ամերիկայի հայկական համագումար

Ապրիլ 25,2021 16:06

Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես հաստատեց, որ 1915-1923թթ.-ին Օսմանյան Թուրքիայի իշխանությունների կողմից 1.5 միլիոն հայերի կոտորածը ցեղասպանության գործողություն էր:

Այս հաստատումը մի շրջադարձային պահ է ԱՄՆ պատմության մեջ, քանի որ վերահաստատում է այն, ինչ ԱՄՆ քաղաքականությունն էր 1948թ.-ի ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիայի ստեղծումից ի վեր՝ ինչպես արտացոլված է ԱՄՆ-ի կարճ դիմումի մեջ, որը ներկայացվել էր Միջազգային արդարադատության դատարանին, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար): Սա նաև Թուրքիայի կառավարության կողմից տասնամյակներ շարունակ լավ ֆինանսավորված ժխտողական արշավի կտրականապես մերժումն է և մարդու իրավունքների համար մի առանցքային պահ:

Ապրիլի 24-ին` Հայոց Հիշատակի օրը, հրապարակելով իր հայտարարությունը, նախագահ Բայդենը հարգեց Հայոց ցեղասպանության մեկնարկի խորհրդանշական օրը, երբ Օսմանյան կայսրությունում հայ համայնքի առաջնորդները ձերբակալվեցին, բանտարկվեց և ոչնչացվեց: Երեսուն երկիր և 49 ԱՄՆ նահանգներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Ակնկալվում է, որ ԱՄՆ-ի այսօրվա քայլը կստեղծի հնարավորություն ավելի շատ երկրների համար՝ հետևել օրինակին, իսկ Թուրքիայի համար՝ հնարավորություն հաշտվել իր անցյալի հետ:

Գործադիր իշխանության մարմնի ճանաչմանը հանգեցրեց ԱՄՆ կառավարության բոլոր երեք ճյուղերի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնապես հաստատումը, հետևելով Ներկայացուցիչների պալատում 2019թ.-ի հոկտեմբերին 405 կողմ և 11 դեմ ձայների ճնշող մեծամասնությամբ Հայոց ցեղասպանության մասին բանաձև ընդունմանը և Սենատում միաձայն համաձայնությամբ դրա ընդունմանը 2019-ի դեկտեմբերին:

Նախագահ Բայդենը հավատարիմ մնաց Հայոց ցեղասպանության ճանաչման իր 30-ամյա փաստագրված արձանագրությանը՝ այն ժամանակվանից, երբ նա սկսեց ծառայել որպես Դելավեր նահանգի սենատոր, մինչ իր 2020թ.-ի նախագահական քարոզարշավը, երբ նա խոստացավ. «Ջո Բայդենը կճանաչի Հայոց ցեղասպանությունը և մարդու համընդհանուր իրավունքները կսահմանի իր վարչակարզմի գերակա առաջնահերթություն, որպեսզի նման ողբերգություն այլևս երբեք չկարողանա կրկնվել»: Որպես սենատոր, Բայդենը ամենատեղեկացված և ամենաջանասեր աջակիցներից էր՝ Հայոց ցեղասպանություն եզրույթի օգտագործման հարցում: 1989թ.-ին (Կոնգրեսի) Դատական հանձնաժողովի կողմից այդ հանձնաժողովում իր նախագահության օրոք այդպիսի օրինագծի ընդունումը պատմական էր իր արդյունքի համար, բայց նաև արտացոլում էր այն, որ նա տիրապետում էր պատմական փաստերին:

Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն 1915թ.-ի հուլիսի իր զեկույցում ԱՄՆ Պետդեպարտամենտին և Սպիտակ տանը ահազանգեց, որ «ազգի բնաջնջման արշավ է ընթանում ապստամբություն ճնշելու պատրվակով»: Դեսպան Մորգենթաուն, ով ծառայեց 1913-1916թթ.-ին, դիմել էր ԱՄՆ կառավարությանը և մարդասիրական կազմակերպություններին` դադարեցնելու ցեղասպանությունը և մարդասիրական օգնություն ուղարկելու փրկվածներին ու փախստականներին:

Դեսպան Մորգենթաուի հեռագրերը, ինչպես նաև ականատես ամերիկացի հյուպատոսների, միսիոներների և գործարարների վկայությունները, կազմում են ավելի քան 30,000 էջերից բաղկացած Հայոց ցեղասպանության փաստագրման մի մասը, ինչպես նաև նրանց հերոսական գործողությունները՝ միջամտել կյանքեր փրկելու համար: Նրա ջանքերով ստեղծվեց Մերձավոր Արևելքի Նպաստամատույցը (Near East Relief), և այդ ժամանակ հավաքվեց այսօրվա դոլարին համարժեք ավելի քան 2,5 միլիարդ դոլար` օգնելու քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրածներին:

Այն ժամանակ նախկին նախագահ Թեոդոր Ռուզվելտը հայտարարեց, որ «թուրքերի կողմից հայերի նկատմամբ» իրականացված ոճրագործությունները «այնքան զարհուրելի էին, որ դժվար է դրանց անվանում տալ … մարդիկ, ում փոքր երեխաները սպանվում են, իսկ նրանց կանայք բռնաբարվում»: Նախագահ Ռուզվելտն իր նամակում, որը հասցեագրված էր Քլիվլենդ Դոջին, ով գլխավորում էր Կոնգրեսի կողմից արտոնագրված Մերձավոր Արևելքի Նպաստամատույցը, որի կենտրոնական գրասենյալը Նյու Յորքում էր, նաև հայտարարեց, որ դա «պատերազմի ամենամեծ հանցագործությունն էր, և Թուրքիայի դեմ չգործել՝ նշանակում է իր մեղքերին թողություն տալ»:

Ռոնալդ Ռեյգանն ԱՄՆ առաջին նախագահն էր, ով 1981թ.-ի ապրիլի 22-ին Հոլոքոստի հիշատակի հայտարարության ժամանակ օգտագործեց ցեղասպանություն բառը` նկարագրելու հայկական ոճրագործությունները. «Ինչպես նախկինում հայերի ցեղասպանությունը և դրան հաջորդած կամբոջացիների ցեղասպանությունը, և ինչպես չափազանց շատ այլ նման հալածանքներ չափազանց շատ այլ ժողովուրդների նկատմամբ, Հոլոքոստի դասերը երբեք չպետք է մոռացվեն»:

Նախագահ Բայդենը համարձակություն ունեցավ ասել այն, ինչ իր նախորդները վերջին 100 տարիների ընթացքում միշտ իմացել են:

«Համագումարը, ամբողջ հայությունը և ամբողջ աշխարհի մեր բարեկամները խորին շնորհակալություն ենք հայտնում նախագահ Բայդենին` Հայոց ցեղասպանության այս վերահաստատման համար` ի պատիվ զոհերի, վերապրածների և աշխարհում համընդհանուր մարդու իրավունքների սկզբունքի»,– ասացին Համագումարի համանախագահներ Վան Գրիգորյանն ու Էնթոնի Բարսամյանը: «Մենք բախտավոր ենք եղել, որ մեզ օգնել են անթիվ նշանավոր և ոչ այնքան նշանավոր, բայց հերոսական անհատներ՝ ցեղասպանության մասին իրազեկումը, կրթությունն ու կանխարգելումը քարոզելու գործում: Մենք տխուր ենք, որ նրանցից ոչ բոլորն են այսօր մեզ հետ, բայց գիտենք, որ նրանք, ինչպես բոլոր մարդիկ, ովքեր անկեղծորեն նվիրված են մարդու իրավունքներին, հպարտությամբ ժպտում են նախագահ Բայդենին և այսօրվա պատմական հայտարարությանը»:

«Նախագահ Բայդենի հայտարարությունը կարևոր հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերին և նրանց ընտանիքներին»,– հավելեց Համագումարի նախագահ Քերոլին Մուգարը:

Նախագահ Բայդենի կողմից Համագումարին հասցեագրված 2019թ.-ի սեպտեմբերի մի նամակում նա հայտարարեց. «Միացյալ Նահանգները պետք է մեկընդմիշտ վերահաստատի Հայոց ցեղասպանության հարցում մեր անցած ուղին… Մենք երբեք չպետք է մոռանանք կամ լուռ մնանք բնաջնջման այս սարսափելի ու համակարգված ռազմարշավի մասին, որը հանգեցրեց 1.5 միլիոն հայ տղամարդկանց, կանանց և երեխաների մահվան ու 2 միլիոն հայերի զանգվածային տեղահանության իրենց օջախներից: Եթե մենք լիովին չենք ճանաչում, ոգեկոչում և սովորեցնում մեր երեխաներին ցեղասպանության մասին՝ «այլևս երբեք» բառերը կորցնում են իրենց նշանակությունը: Փաստերը պետք է լինեն նույնքան պարզ և հզոր ապագա սերունդների համար, որքան նրանց համար, ում հիշողությունները խեղված են ողբերգությունից: Ցեղասպանության փաստը հիշելու կամ ճանաչելու ձախողումը միայն ճանապարհ է հարթում ապագա զանգվածային վայրագությունների համար»:

«Նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հաստատումը պատմության մեջ առանցքային ուղենիշ է սահմանում մարդու իրավունքների պաշտպանության համար»,– ասաց Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: «Հաստատակամորեն դեմ կանգնելով մեկ դար տևած ժխտմանը՝ նախագահ Բայդենը նոր ուղի գծագրեց: Հայոց ցեղասպանության հաստատումը բարձրացնում է Ամերիկայի հուսալիությունը ու վերստին ստանձնում է Միացյալ Նահանգների հանձնառությունը ցեղասպանության կանխարգելման համաշխարհային գործին»:

 

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930