Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահ Բայդենի հայտարարությունը «քայլ առաջ է» Հայոց հարցը առաջ մղելու ուղղությամբ․ ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյան

Ապրիլ 25,2021 15:13

Որպես աշխարհի խոշորագույն շահույթ չհետապնդող հայկական կազմակերպություն, որը մեր ժողովրդին ծառայելու 115-ամյա պատմություն ունի, ՀԲԸՄ-ն վաղուց է գիտակցել 1915 թվականի Հայոց ցեղասպանության աներկբա ճանաչման կարևորությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից:

Ամերիկայի նախագահների կողմից բազմաթիվ բաց թողնված հնարավորություններից հետո, մեզնից խուսափած հստակությունն ի վերջո դրսևորվեց պաշտոնական դիրքորոշման մեջ՝ երեկ՝ 2021 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակության օրը, Նախագահ Բայդենի հայտարարության մեջ տեղ գտած բառերի միջոցով:

Օսմանյան Թուրքիայի կառավարության կողմից 1.5 միլիոն անմեղ հայերի սպանությունը կոչելով ցեղասպանություն, Նախագահ Բայդենը հստակ ուղերձ հղեց առ այն, որ ճշմարտությունն ի վերջո կհաղթի այն մարդկանց համաձայնեցված ջանքերին, որոնք հանցագործություններ են կատարել մարդկության դեմ և փորձում են տապալել արդարությունն ի հեճուկս առկա փաստագրված անհերքելի ապացույցների:

ՀԲԸՄ Նախագահ Պերճ Սեդրակյանը անդրադարձավ վաղեմություն չունեցող համընդհանուր մարդկային իրավունքներն ու սկզբունքները անցողիկ աշխարհաքաղաքական նկատառումներից ու շահերից վեր դասելու նախագահ Բայդենի որոշմանը:

«Այսօր, մեկ բառի արտաբերմամբ վերագծվեց սահմանը պատմական ճշմարտության ու կեղծ պատմությունների միջև, որոնք տասնամյակներ շարունակ կասկածի և խառնաշփոթության սերմեր են նետել համաշխարհային լրատվամիջոցների, գիտական շրջանակների և դիվանագիտական հանրույթի շրջանում: Դա ահռելի վնաս է հասցրել ցեղասպանությունը վերապրածների և նրանց ժառանգների հոգեկան աշխարհի վրա, որոնց վերքերը մնում են չապաքինված Թուրքիայի կառավարության լավ մշակված ու համակարգված խաբեությամբ: Պատմական ռեևիզիոնիզմի փորձերն ու ցեղասպանության ժխտման գործունեությունը, զուգորդված Միացյալ Նահանգների շահերի դեմ պատասխան քայլեր ձեռնարկելու սպառնալիքներով այժմ արդեն արժեզրկվեցին Ամերիկայի իշխանության և ազդեցության ամենաբարձր մակարդակով»:

Սեդրակյանը նշեց, որ Նախագահ Բայդենի հայտարարությունը «քայլ առաջ է» Հայոց հարցը առաջ մղելու ուղղությամբ, ընդ որում, ոչ միայն Թուրքիայի կողմից գործադրված անցյալի, այլև ներկայիս անարդարությունների համատեքստում: «Անցյալ տարի մեզ ողբերգականորեն հիշեցրին հայ ժողովրդի հանդեպ Թուրքիայի շարունակվող թշնամական վերաբերմունքի մասին: Հանդիսանալով 2020 թվականի Արցախյան պատերազմի հիմնական դերակատարն ու ծածուկ ագրեսորը՝ հաջակցություն իր դաշնակից Ադրբեջանի, Թուրքիան բացահայտեց հայերին ու հայ մշակույթը պատմական հողերից արմատախիլ անելու իր անբարո մտադրությունները, ճիշտ այնպես, ինչպես 106 տարի առաջ 20-րդ դարի առաջին ցեղասպանության ժամանակ»:

Նա նաև նշեց. «Եվ թող որ ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը օրինակ ծառայի բոլոր նրանց համար, ովքեր տառապում են անողոք արդարադատությունից խուսափող կեղեքիչների ձեռքերում. ճշմարտությունն ի վերջո պարզվելու է անկախ նրանից, թե դրա համար պայքարը որքան դժվար և տևական կլինի: Մենք սա համարում ենք ոչ միայն պատմական փաստի երկար սպասված ճանաչում, այլև ավելի ազնիվ ու կառուցողական ապագայի կերտման հիմք, քանի որ արդարադատությունը ցանկացած հաշտեցման հիմքերի հիմքն է: Մենք շարունակում ենք հուսալ, որ սրանով ճանապարհ կհարթվի տարածաշրջանային խաղաղության և բարգավաճման համար»:

ՀԲԸՄ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930