Լեհաստանում այսօր ավարտվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 1 րոպե 1 վայրկյանում 8:0 հաշվով շարքից հանեց բելառուս Արտյոմ Կացարին ու առաջին մեդալը բերեց Հայաստանի հաշվարկին:
Բրոնզե մեդալակիր կարող էր դառնալ նաեւ 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը, որը Լատվիայի ներկայացուցիչ Ալեքսանդրս Յուրկյանսի հետ գոտեմարտում առաջին մրցափուլից հետո հաղթում էր 5:0 հաշվով, սակայն հանգստից հետո նախաձեռնությունը զիջեց ու ի վերջո ցավալի պարտություն կրեց 5:7 հաշվով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ