Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը Ադրբեջանից պահանջում է անյապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին. «Ասպարեզ»

Ապրիլ 25,2021 14:55

«Ասպարեզ» – Ապրիլի 21ին, Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն քուէարկութեամբ հռչակագիր է ընդունել, որով Ադրբեջանից պահանջում է անյապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին եւ գերեվարուած խաղաղ բնակչութեանը: Նախագծի հեղինակը Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փօլ Գրիգորեանն է:

Ստորեւ՝ հռչակագիրը.

«Հայաստանը, Ռուսաստանը եւ Ադրբեջանը ստորագրեցին հրադադարի մասին եռակողմ յայտարարութիւն, որում բոլոր կողմերը համաձայնեցին, որ «ռազմագերիները, պատանդները, ինչպէս նաեւ զոհուածների մարմինները պէտք է վերադարձուեն»: Չնայած Ժնեւի համաձայնագրով եւ հրադադարի եռակողմ յայտարարութեամբ Ադրբեջանի ստանձնած պարտաւորութիւններին` հրադադարից աւելի քան հարիւր օր յետոյ Ադրբեջանի կառավարութիւնը շարունակում է գերեվարուած պահել մօտ 200 ռազմագերիների եւ խաղաղ բնակիչների` խեղաթիւրելով նրանց կարգավիճակը` իր քայլն արդարացնելու համար:

«Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամներն արձանագրում են, որ հիմնաւորուած մեծ մտավախութիւն կայ ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքի առումով, քանի որ Human Rights Watch կազմակերպութեան եւ Կոլումբիայի համալսարանի Մարդու իրաւունքների հիմնարկի զեկոյցներում արդէն իսկ արձանագրուած են հայ գերիներին մահապատժի ենթարկելու, գլխատելու, սեռական, ֆիզիկական բռնութեան ենթարկելու փաստեր:

«Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամներն իրենց աջակցութիւնն են յայտնում ԱՄՆ Կոնգրեսում կոնգրեսական Ադամ Շիֆի ներկայացրած նախագծին եւ նմանատիպ բոլոր օրէնսդրական նախաձեռնութիւններին, որոնք պահանջում են Ադրբեջանից անյապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին: Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը նաեւ կոչ է անում նախագահ Բայդենի վարչակազմին` նպաստել միջազգային օրէնսդրութեամբ եւ Նոյեմբերի 9ի յայտարարութեամբ Ադրբեջանի ստանձնած պարտաւորութիւնների կատարմանը»:

Դիտել Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի քննարկման տեսագրութիւնը` այս յղումով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930