Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի հրավերով մարզասրահ եկած «Իմ քայլ»-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը ժամանեց մարզասրահ, սակայն հրաժարվեց ռինգում՝ բոքսի օրենքներով մենամարտելուց: Նա հայտարարեց, որ ինքը քաղաքական գործիչ է ու հեռացավ:
«Լավ է, որ համարձակություն գտաք ու եկաք, ողջույն»․ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի աներձագի հեռացման՝ ասաց Վահե Հակոբյանը:
«Ես կարծում եմ այս երիտասարդն ապրել է իր կյանքի ամենաահավոր գիշերը, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ապրումներ է ունեցել: Ամենազվարճալին այն է, որ ես համ լող եմ պարապել, համ ջրացատկ ու իրեն կարող էի հրավիրել նաեւ կրոսի, ինչպես ինքն է ասել, պարզապես դա այն էֆեկտը չէր ունենա, որովհետեւ ես խոսք էի տվել իրեն ծնկաչոք էստեղից հանել, ինքն ուղղակի չմտավ ռինգ»,-ասաց Վահե Հակոբյանը՝ սյունեցիներին բռնությամբ եւ ստորացնելով բերման ենթարկելը արդարացրած Հրաչյա Հակոբյանի մասին:
Հարցին՝ ավելի քաղաքակիրթ ճանապարհ չէ՞ր լինի ոչ թե ռինգում հանդիպելը, այլ հեռուստաբանավեճի մասնակցելը, Վահե Հակոբյանը հետեւյալ կերպ պատասխանեց. «Ես չեմ ուզում վիրավորել իմ ինտելեկտը, քանի որ այդ երիտասարդի ինտելեկտուալ եւ մտավոր ունակությունների վրա խիստ կասկածներ ունեմ: Սա իմ պատասխանն էր իրեն, որ ասել էր՝ սյունեցիներին պետք է ծնկաչոք տանել… Աստված իր հետ, ժամանակը ցույց կտա՝ ով է քաղաքական գործիչ, ով՝ կապիկ»:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ