Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

«Հուսով ենք, որ պաշտոնական ճանաչումը որոշ չափով կսփոփի աշխարհի միլիոնավոր հայերին»․ Freedom House-ը հայտարարություն է տարածել

Ապրիլ 25,2021 10:37

Հայաստանում Freedom House-ի ծրագրի համակարգող Սոսի Թաթիկյանի ֆեյսբուքյան գրառումը 

Հայերի հիշատակի օրը Նախագահ Բայդենը հայտարարություն է տարածել, որը պաշտոնապես ճանաչում է 1915 թվականի ապրիլի 24-ին սկսված հայերի Ցեղասպանությունը:

Ի պատասխան Բայդենի վարչակազմի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը, Freedom House-ը տարածել է հետևյալ հայտարարությունը.

«Մենք ողջունում ենք Բայդենի վարչակազմին` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար, և հուսով ենք, որ պաշտոնական ճանաչումը որոշ չափով կսփոփի աշխարհի միլիոնավոր հայերին, որոնց նախնիները սպանվել և տեղահանվել են», – ասում է Freedom House- ի նախագահ Մայքլ Աբրամովիցը:

«Անցյալի ազնիվ և ճշմարտացի գնահատումը մեզ թույլ է տալիս ապագայում պայքարել վայրագությունների դեմ և կարևոր նշանակություն ունի առողջ ժողովրդավարության համար»:

«Ինչպես նախկինում արդեն ասել ենք, ժողովրդավարությունը պաշտպանվում է բազմազանության և բազմակարծության ընդունմամբ, այլ ոչ թե այն ճնշելով: Դա ճիշտ է Թուրքիայում և Հարավային Կովկասում, ինչպես որ ճիշտ է Միացյալ Նահանգներում: Երկրներն ու հասարակություններն ավելի ուժեղ են, երբ առճակատվում են ռասիզմի, բռնազավթման և բռնության իրենց պատմություններին և չեն հերքում դրանք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930