ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմի ֆեյսբուքյան գրառումը
«Շնորհակալություն, նախագահ Բայդեն։
Thank you, President Biden!
Հայոց ցեղասպանության ճանաչումը համարձակ և ոգևորիչ քայլ է։ Դա կարևոր է հայ ժողովրդի և ողջ աշխարհում բոլոր նրանց համար, ովքեր արդարություն են փնտրում։ Այն նոր հեռանկարներ է բացում հայ-ամերիկյան հարաբերությունների համար։
Դրա շնորհիվ աշխարհն ավելի լավն է դառնում։
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացը կնպաստի ցեղասպանության՝ որպես մարդկության դեմ ուղղված հանցագործության կանխարգելմանն ու անպատժելիության վերացմանն ամբողջ աշխարհում»: