Շվեյցարիայի Բազել քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի անդամ Արթուր Դավթյանը, որ իր երիտասարդ թիմակից Գագիկ Խաչիկյանի հետ նժույգ թափեր վարժությունում մտել էր եզրափակիչ, 14.266 միավորով առաջ անցավ բոլոր մրցակիցներից ու նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
Գագիկ Խաչիկյանը ութ ուժեղագույնների մեջ հանգրվանեց 4-րդ հորիզոնականում, ինչը նույնպես լուրջ նվաճում է երիտասարդ մարմնամարզիկի համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ