Լրահոս
Օրվա լրահոսը

Հույս ունեմ, որ ԱՄՆ Կոնգրեսը նախագահի այս խոսքին իրավական ուժ կտա և ԱՄՆ-ն պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը․ Միքայել Մինասյան

Ապրիլ 24,2021 22:00

Սուրբ Աթոռում և Մալթայի Ինքնիշխան ռազմական ուխտում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի ֆեյսբուքյան գրառումը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պահեց խոստումն ու ճանաչեց Հայոց ցեղասպանությունը՝ դառնալով «ցեղասպանություն» եզրույթն օգտագործած ԱՄՆ երկրորդ նախագահը՝ Ռեյգանից հետո:

Հույս ունեմ, որ ԱՄՆ Կոնգրեսը նախագահի այս խոսքին իրավական ուժ կտա և ԱՄՆ-ն պաշտոնապես կճանաչի Հայոց ցեղասպանությունը:
Թուրքիային, Ադրբեջանին ու Նիկոլին չհաջողվեց Բայդենին համոզել, որ տարածաշրջանին սա պետք չէ: Հայաստանի իշխանության 3 ամսվա աշխատանքը ջուրն ընկավ:

Կեցցե՜ Հայ դատի գրասենյակը, որ տարիներով զբաղվել է այս խնդրով,
կեցցե՜ Ամերիկայի հայկական համագումարը,
Կեցցե՜ն ամերիկահայ կազմակերպությունները,
Կեցցե՜ ամերիկահայ համայնքը,
Կեցցե՜ ՀՅԴ-ն:

Աստված պահապան հայ ժողովրդին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930