ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ հիմնված է պոպուլիզմի վրա: Ի պատասխան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարության՝ այսպես է արձագանքել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Քաղաքական արկածախնդրությունն ամենամեծ դավաճանությունն է աշխարհին և արդարությանը: Բառերը չեն փոխի և չեն վերաշարադրի պատմությունը: Մենք չենք պատրաստվում մեր պատմության վերաբերյալ որևէ մեկից դասեր վերցնել: Մենք լիարժեք մերժում ենք այդ հայտարարությունը, որը հիմնված է բացառապես պոպուլիզմի վրա:
Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ նշվում է, որ Բայդենի այդ հայտարարությունը խորը վերք կհասցնի, որը կխարխլի Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև բարեկամությունը և վստահությունը:
«ԱՄՆ այդ հայտարարությունը, որն աղավաղում է պատմական փաստերը, երբեք չի ընդունվի թուրք ժողովրդի կողմից և խորը վերք կհասցնի, որը կխարխլի փոխվստահությունն ու բարեկամությունը: Մենք կոչ ենք անում ԱՄՆ նախագահին թշնամանք սերմանել փորձող շրջանակների օրակարգին ծառայելու փոխարեն ուղղել այդ լուրջ սխալը և սատարել տարածաշրջանում, հատկապես հայ և թուրք ժողովուրդների միջև, խաղաղ համագոյակցության փորձի հաստատմանն ուղղված ջանքերին»,- ասվում է հայտարարության մեջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ