Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հարգում է 1915 թ. զոհված հայերի հիշատակը և ցավակցություն է հայտնել նրանց ժառանգներին:
«Մենք չպետք է մոռացության մատնենք հայերի և թուրքերի համագոյակցության մշակույթը, որը բազմապատկվել է հարյուրավոր տարիների ընթացքում և համարվել օրինակ ամբողջ մարդկության համար: Պատկառանքով հարգում եմ Օսմանյան պետությունում Առաջին համաշխարհային պատերազմի ծանր պայմաններում զոհված հայերի հիշատակը, ցավակցություն եմ հայտնում նրանց թոռներին»,- ասվում է Էրդողանի՝ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին ուղղված ուղերձում:
Թուրքիայի նախագահը նշել է, որ որոշ շրջանակների փորձերը՝ քաղաքականացնելու 1915թ. իրադարձությունները և դրանք դարձնելու Անկարայի վրա ճնշման գործիք, օգուտ չեն բերի: Նա կոչ է արել զարգացնել կապերը Հայաստանի հետ՝ բարիդրացիության և փոխադարձ հարգանքի հիման վրա:
«Ղարաբաղյան ճգնաժամի կարգավորումից հետո մենք պատրաստակամություն հայտնեցինք զարգացնել կապերը Հայաստանի հետ: Այսօր ես կրկնում եմ այդ կոչը»,- ասվում է ուղերձում:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ