Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար, Եվրախորհրդարանի անդամ Մարինա Կալյուրանդի հայտարարությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան:
«Այսօր մենք ոգեկոչում ենք 20-րդ դարի ամենամեծ սարսափներից մեկի՝ 106 տարի առաջ հայ մտավորականության արտաքսմամբ սկսված մի ամբողջ ժողովրդի դեմ ուղղված ջարդերի նահատակներին:
Եվրախորհրդարանը 1915-1917 թթ. Օսմանյան կայսրության տարածքում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչեց 1987թ.հունիսի 18-ի իր բանաձևում:
Ես հարգանքի տուրք եմ մատուցում անմեղ զոհերի հիշատակին և կոչ եմ անում ողջ միջազգային հանրությանը միանալ այս ոգեկոչմանը: Ես դատապարտում եմ ատելության և բռնության բոլոր շարժառիթները: Պատմության դասերը երբեք չպետք է մոռացվեն»:
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով