Հայոց Ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել Իտալիայի Պետական կառավարման նախարար Ռենատո Բրունետան
«Որպես վենետիկցի, որպես իտալացի, որպես մարդ, ես այսօր միանում եմ հայ ժողովրդին, ով այսօր ոգեկոչում է Մեծ Եղեռնի հիշատակը:
1915 թ.-ի ապրիլի 24-ին սկիզբ առավ Հայոց ցեղասպանությունը. արևմտյան երկրների անտարբերության ներքո Օսմանյան կայսրությունը կանխամտածված կերպով և դաժանորեն ոչնչացրեց իր 1,5 միլիոն հայ քաղաքացիներին՝ ոգեշնչելով նաև Հիտլերին վերջնականորեն լուծելու հրեաների հարցերը:
Իտալահայերի ակտիվ համայնքն արտակարգ հարստություն է մեր երկրի համար, որն իրավունք չունի անտեսելու այս ժողովրդի` մինչ այժմ ծորացող վերքը: Այդ իսկ պատճառով՝ լինելով ծնունդով Վենետիկից, քաղաք, որի համար ոչ պակաս հպարտության առարկա է Իտալիայի ամենահին և մշակութային հայկական բնակավայրը լինելու հանգամանքը՝ իմ երախտագիտությունն ու սերն եմ հայտնում այս մեծ ժողովրդին այս սգո օրվա կապակցությամբ՝ իրենց կենսական ուժի հետ մեկտեղ»:
Կարդացեք նաև
Իտալիայում Հայաստանի դեսպանություն