Լրահոս
Օրվա լրահոսը

Բոբ Մենենդես․ Աներևակայելիորեն հուզված եմ, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն այս տարի նշում եմ՝ Նախագահի կողմից այն պաշտոնապես ճանաչելու որոշումը ողջունելով․ «Ամերիկայի ձայն»

Ապրիլ 24,2021 18:56

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու հաղորդագրությունների մասին քիչ առաջ հայտարարությամբ է հանդես եկել Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը։

«Առ այսօր ԱՄՆ-ի որեւէ նախագահ Հայոց ցեղասպանության պատմական փաստերի հաստատումը չի դարձրել ԱՄՆ-ի քաղաքականության մաս, Ցեղասպանություն, որը 1915-ից մինչեւ 1923 թվականը շարունակվելով, դարձել է մոտ 2 միլիոն հայերի արտաքսման եւ 1.5 միլիոն այլոց սպանության պատճառ:

Ինձ համար մեծ պատիվ է և աներևակայելիորեն հուզված եմ, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն այս տարի նշում եմ՝ Նախագահի կողմից, ըստ հաղորդագրությունների, այն պաշտոնապես ճանաչելու որոշումը ողջունելով: Որոշում, որը վերջ կդնի մարդկության պատմության ամենագորշ իրադարձություններից մեկն արդեն մեկ դար մոռացության տալու հանգամանքին:

Այսօր մենք կանգնում ենք բոլոր նրանց կողքին, ովքեր պայքարում են ընդդեմ աշխարհում որեւէ վայրում իրականացող անարդարությունների: Մենք պատվում ենք նրանց հիշատակը, ովքեր իրենց կյանքը կորցրին Ցեղասպանության տարիներին, հիշում ենք նրանց մահը, եւ միեւնույն ժամանակ հուսադրվում այն փաստով, որ փոխում ենք նրանց մահը հիշելու հարցում պատմության ընթացքը»,- ասված է Բոբ Մենենդեսի ուղերձում:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930