Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ես պետք է ճոխ անեմ, դու՝ մի քիչ անես, հո դու իմ պես չե՞ս կարող». Ծառուկյանը պատասխանում է որդու շքեղ հարսանիքի շուրջ քննադատություններին

Ապրիլ 24,2021 16:44

ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը եւս մեկ լծակ կտա, որը կարող ենք օգտագործել Թուրքիայի դեմ՝ արդարությունն իրականացնելու համար:

Այսօր «Ծիծեռնակաբերդում» լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նա ասեկոսե եւ հերյուրանք համարեց այն լուրերը, որ հնարավոր է ԲՀԿ-ն կոալիցիա կազմի իշխող ուժի հետ:

Անդրադառնալով որդու հարսանեկան արարողության վերաբերյալ քննադատություններին՝ Գագիկ Ծառուկյանն ասաց․ «Ծառուկյանը պատրաստ է ցանկացածի պատասխանը տալ՝ անկախ ամեն ինչից: Տարի ու կես հետո էլ անեի՝ նույն լրատվականների տերերի պատվերը լինելու էր: Ես մինչ այսօր չեմ ասել, բայց ուզում եմ ասել. երբ պատերազմը սկսեց, Ծառուկյանը բերդում էր, ես 3 միլիոն դոլար ուղարկել եմ Արցախ մեր բանակին՝ մեր հզորության համար, այդ մասին լուրեր տարածողները կամ դրանց տերերը չեն խոսում»:

Նա ասաց, որ գիտեն այդ լուրեր տարածողներն ովքեր են, եւ գիտեն նաեւ, որ այդ տարածողները հարսանիքների ու քեֆերի էլ են մասնակցում, բայց որեւէ ոլորտի աջակից կամ մասնակից չեն եղել:

Հարցին՝ ճի՞շտ էր արդյոք այդպիսի ճոխ հարսանիք անել, երբ շատ մայրեր դեռ չեն էլ գտնում իրենց երեխաների դիակները, Գագիկ Ծառուկյանն ասաց, որ երեխաներն են որոշել իրենց հարսանիքը կազմակերպել եւ օրական 100-200 հատ հարսանիք է լինում. «Ես պետք է ճոխ անեմ, դու՝ մի քիչ անես, հո դու իմ պես չե՞ս կարող, ամեն մարդ իր հնարավորությունների սահմանում»։

Ըստ նրա՝ իր որդու հարսանիքի մասին լուրեր տարածողները ուզում են դիվիդենտներ շահել։

Գագիկ Ծառուկյանի խոսքով, առաջիկա արտահերթ ընտրություններին պայքարելու են ժողովրդին սեւերի ու սպիտակների բաժանման դեմ, սաստեն, որ նման բաներ թույլ չտան. «Ազգը մեկն է, ժողովուրդը մեկն է, չի կարելի սեւերի ու սպիտակների բաժանել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930