ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը
Եվրոպական ժողովրդական կուսակցությունը իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին։
«Այսօր մենք ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը։ Մենք վերահաստատում ենք Հայ ժողովրդի ցեղասպանության եւ ազգային բռնի տեղահանման փաստի ճանաչումը և դատապարտումը՝ 106-ամյակի նախօրեին:
Մենք միանում և մեծապես աջակցում ենք հայ ժողովրդի միջազգային պայքարին, որը տարվում է ցեղասպանությունների կանխման, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների իրավունքների վերականգնման, ամրագրման և պատմական արդարության հաստատման համար:
Մենք հրավիրում ենք Թուրքիային իր ստանձնած միջազգային պարտավորությունների համապատասխան միջոցառումներ ձեռնարկել՝ ճանաչելու և դատապարտելու Օսմանյան կայսրության կողմից կատարված հայկական ցեղասպանությունը` սթափ գնահատելով սեփական պատմությունը և հիշողությունը՝ հարգանքի տուրք մատուցելով մարդկության դեմ կատարված այլ զազրելի ոճրագործությունների զոհերի հիշատակին:
Մենք խորապես հավատում ենք, որ նման քայլը կնպաստի երկարատև խաղաղությանը, կայունությանը և մարդու իրավունքներին ամբողջ տարածաշրջանում»: