Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞վ է իրեն թողնելու Նախիջեւանի միջանցքից օգտվի»․ Մեղրիի համայնքապետի տրամաբանությունը վիրավորվում է Փաշինյանի ասածներից

Ապրիլ 24,2021 15:45

«Իշխանությանը քանիցս կոչ եմ արել պարզաբանել, հստակ տեղեկություն տալ՝ ի՞նչ է սպասվում Մեղրիին, ի՞նչ է լինելու, բայց լռություն է»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը։

Նա նշեց՝ չի ուզում մեկնաբանի Նիկոլ Փաշինյանի այն ասածը, որ եթե Ալիեւն ուզում է «Զանգեզուրի միջանցք», ապա մենք էլ կուզենք «Նախիջեւանի միջանցքը»։

«Տրամաբանությունս վիրավորվում է։ Ցավում եմ այս իրավիճակի համար, որովհետեւ վարչապետի պաշտոնը զբաղեցնողն իմ համար նախեւառաջ գլխավոր հրամանատար է։ Այդ պաշտոնը զբաղեցնողը եւ անտրամաբանական հայտարարությունները․․․ ո՞վ է իրեն թողնելու Նախիջեւանի միջանցքից օգտվի․․․ ախր ասելով չի, հարեւաններն արդեն երկաթգիծ են կառուցում, Ադրբեջանը գնացքներ է պատվիրել։ Կոմունիկացիաներից արժանապատվորեն օգտվելը ճիշտ է, բայց հայկական կողմի շահը չենք տեսնում, միայն հարեւան պետությունների ղեկավարներն են այդ մասին խոսում։ «Մեղրիի միջանցքը» ո՞րն է։ Խնդրում եմ, մի օգտագործեք այդ եզրույթը»,-կոչ հղեց համայնքապետը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930