«Ստահոդ լուրեր են, իրականություն չկա դրանցում»,-Ծիծեռնակաբերդի բարձունքում այսօր անդրադառնալով տեղեկություններին, թե ինքը կոնսենսուսի է փորձում գնալ իշխանությունների հետ՝ ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը։
«Ես քաղաքական դաշտը երկու մասի եմ բաժանում։ Կա մի խումբ, որը հակաիշխանական է, հականիկոլական, ընդդիմություն, եւ մի խումբ, որն իշխանության հետ է։ «Հայրենիք» կուսակցությունն իր տեղը տեսնում է հակաիշխանական ճամբարում։ Թե այդ ճամբարում որ ուժի հետ կհամագործակցենք ընտրություններին ընդառաջ, այս պահին էական չէ»,-նշեց նա։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հետ վերջին անգամ ե՞րբ է հանդիպել, նա որպես իշխանության բանագնաց հանդիսացե՞լ է։ «Հանդիպել եմ մի քանի ամիս առաջ, ուղղակի խոսել ենք, բանագնացի ֆունկցիա նա չի կատարել, քաղաքական քննարկում մեր միջեւ չի եղել»,-պատասխանեց Արթուր Վանեցյանը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ