Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանում խրախուսվում է հայասպանությունը. Արման Թաթոյան

Ապրիլ 24,2021 15:07

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի խոսքով, ցեղասպան քաղաքականությունը կարող է ավելի դաժան հետեւանքներ ունենալ, եթե ոճրագործությունը կատարողները չենթարկվեն պատասխանատվության:

Այսօր Արման Թաթոյանը նույնպես մասնակցում էր ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երթին։

Նրա խոսքով, այսօր պատմական, մարդկային արդարությունը վերականգնված չէ, որովհետեւ մարդիկ սպանվեցին, խոշտանգվեցին ու բռնաբարության ենթարկվեցին, ունեզրկվեցին, իրենց տներից ու պատմական հայրենիքից վտարվեցին. «Դրանք կատարողները չեն ենթարկվել պատասխանատվության: Այն, որ շարունակվում է այս քաղաքականությունը, ակնհայտ է. 2020 թվականի դեկտեմբերի 10-ին Բաքվում տեղի ունեցավ արցախյան պատերազմին նվիրված ռազմական միջոցառում, Թուրքիայի նախագահն իր ելույթում համեմատեց արցախյան պատերազմում ադրբեջանական եւ թուրքական կողմի զոհվածներին՝ նշելով, որ նրանց հոգիները փառավորվեցին՝ համեմատելով նրանց հայոց ցեղասպանության ոճրագործների հետ: Սա նշանակում է, որ նրանք նույն դիտանկյունից են նայում այս ամենին»:

Պաշտպանի խոսքով, այդ երկու երկրները մեզ համարում են իրենց ոխերիմ թշնամիներ: Ադրբեջանի նախագահը նշում է, որ իրենց երկրում մեծացել է թշնամու հանդեպ ատելությամբ լցված սերունդ:

«Ավելին, այդ պուրակը, որն այսօր բացվել է Բաքվում, տեսնում ենք, որ լայն հասանելիություն ունի նաեւ երեխաների համար: Դա նշանակում է, որ խրախուսում են հայասպանությունը, նշանակում է, որ սերունդներ են դաստիարակում, որոնք ունեն լրջագույն նպատակներ»:

Արման Թաթոյանի խոսքով, հիմա Ադրբեջանն աշխարհում  կարծրատիպ է ձեւավորում, թե խաղաղության են գնում, պատերազմը վերջացել է, ամեն ինչ հրաշալի է. «Եվ ոչ խաղաղասեր ժողովուրդը Արցախի ու Հայաստանի ժողովուրդն է: Մենքն չպետք է թողնենք՝ մեզ թմրեցնեն ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ: Որովհետեւ նրանք մշտապես տարել են այդ քաղաքականությունը եւ զուգահեռ ընթացել է պատերազմ, խոշտանգումներ: Օրինակ՝ ապրիլյան պատերազմին զուգահեռ ընթանում էր կեղծ խաղաղասիրական ծրագիր»:
Պաշտպանի կարծիքով, այդ գործոնները պետք է հաշվի առնենք եւ լինենք համախմբված:

Արման Թաթոյանը գտնում է, որ ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչման հարցը հսկայական նշանակություն կունենա՝ դաժան ոճրագործության դատապարտման հարցում՝ համաշխարհային հանրության կողմից, որը կկանխարգելի նման ոճրագործությունները:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930