Ռուս քաղաքագետ, թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին հարցազրույց է տվել Regionmonitor լրատվականին: Նա անդրադարձել է Ցեղասպանությունից 106 տարի անց և արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում թուրք-ադրբեջանական տանդեմի գործունեության հետևանքով Հայաստանի համար հնարավոր սպառնալիքներին:
Նադեին-Ռաևսկին համոզված է, որ ներկա պայմաններում այս տարածաշրջանում անկախ Հայաստանի և հայ ժողովրդի գոյությունը գտնվում է հանապազօրյա վտանգի տակ:
Ռուս գիտնականը կապ է տեսնում Հայաստանի և հայ ժողովրդի առաջ ծառացած այս վտանգի և Թուրքիայի վարած քաղաքականության միջև: Այս համատեքստում Նադեին-Ռաևսկին հետևյալ դիտարկումն է արել. «Քանի դեռ զարգանում է պանթյուրքիստական գաղափարը, ինչն, անխոս, զարգանում է, քանի դեռ կան այդ ծրագրերը, հայերի համար վտանգը չափազանց մեծ է»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում