«Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի Ադրբեջանի հայտարարությունները չդառնան իրականություն։ Այսօր ամրապնդված են ե՛ւ Հայաստանի սահմանները, եւ Արցախում արվում է ամեն ինչ, որպեսզի ապահովենք ռազմական անվտանգություն»,-ասաց պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:
Նախարարն այսօր այցելել էր «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության զոհերի հիշատակին:
Հարցին՝ վերջին օրերին սահմաններին կրակոցներ են եղել, ինչո՞վ են պայմանավորված այդ դեպքերը, Վաղարշակ Հարությունյանը պատասխանեց. «Պաշտպանության նախարարության կայքում ամեն օր հայտարարություն է արվում, թե ինչ վիճակ է սահմաններում»։
Նախարարի խոսքով՝ կրակոցներ կան, բայց դրանք նպատակաուղղված չեն․ «Դրա վառ ապացույցը, որ մենք չորս ամսվա մեջ չենք ունեցել հակառակորդի կրակոցներից վիրավորներ»։
Կարդացեք նաև
Հարցին, թե մեր բանակը պատրա՞ստ է հնարավոր ռազմական գործողությունների, նախարարը պատասխանեց՝ այո։
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ