«Կարող եմ կոպիտ պատասխանել, բայց կյանքը ցույց տվեց, որ ոչ վաղ անցյալում ինքն ինչ ասեց՝ արեց։ Մենք իր ասածին պետք է լուրջ մոտենանք»,-Ծիծեռնակաբերդի բարձունքում այսօր անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի սպառնալիքին, թե «Զանգեզուրի միջանցքը» չստանալու դեպքում այն ուժով կվերցնեն՝ ասաց Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը։
«Եզրակացություն պետք է անենք եւ պատրաստվենք դրան»,-նշեց նա։
Զաքարյանը, խոսելով Սյունիքի անվտանգության մասին, նշեց, որ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ նրան ուղեկցում էին ռուս խաղաղապահները, եւ դրանով ամեն ինչ ասված է։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև