«Մեկը լինի՝ Սասուն Միքայելյանի կողքին կանգնի»,-Ծիծեռնակաբերդի բարձունքում այսօր անդրադառնալով ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի այսօրվա հայտարարությանն այն մասին, որ «ԵԿՄ-ն Սյունիքում է եւ Սյունիքի կողքին», իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացված բողոքի գործողությունները «կազմակերպված են եղել»՝ ասաց Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։
«Սյունեցիները շարունակելու են պայքարը։ Սյունեցին չի բարձրաձայնում մենակ Սյունիքի հարցը, այլ ամբողջ Հայաստանի հարցը, որովհետեւ շատ լավ գիտի, թե ինչ է կատարվում։ Լուծումը միայն Նիկոլի հեռանալն է, եթե, իհարկե, միտումնավոր չի տանում մեզ վերջնական կործանման»,-նշեց նա։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ