«Նախ, դա մի քանի մարդու ձեռագիր էր։ Դա երեւի ինչ-որ տեղ գալիս է նախորդ մարդկանցից, որոնք ուզում են վերարտադրվել, հասկանո՞ւմ եք»,-Ծիծեռնակաբերդի բարձունքում այսօր անդրադառնալով Սյունիքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացված բողոքի գործողություններին՝ ասաց «Երկրապահ կամավորական միության» նախագահ Սասուն Միքայելյանը։
«Ավելի ճիշտ կլիներ՝ սյունեցիք հավաքվեին, այն սյունեցիք, որոնք երկրի համար մտահոգ են, եւ վարչապետի առաջ հարցնեին՝ տարածաշրջանում ի՞նչ է կատարվելու։ Քաղաքական դաշտ պետք է գանք»,-համոզմունք հայտնեց Սասուն Միքայելյանը։
Նա կարծում է, որ Սյունիքի բողոքի գործողությունները կազմակերպված էին։ Ինչ վերաբերում է օրվա խորհրդին, Միքայելյանն ասաց․ «Ունենք դարավոր թշնամի, դա թուրքն է։ Միշտ պետք է զգույշ լինենք։ Միշտ պետք է փայտը ձեռքներիս լինի»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ