Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հուսանք, որ մոտ ապագայում կկարողանանք ազատվել պետական դավաճանություն կատարած այս իշխանություններից. Դավիթ Շահնազարյան

Ապրիլ 24,2021 13:08

Քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը գրեթե համոզված է, որ  այսօր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր ուղերձում կարտասանի «ցեղասպանություն» բառը:

Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Դավիթ Շահնազարյանն ասաց. «Բայց եկեք հստակ հասկանանք, որ դա կապված է լինելու աշխարհաքաղաքական գործոնների հետ, Միացյալ Նահանգների շահերի եւ Թուրքիայի այսօրվա քաղաքականության հետ: Բայց, ինչեւէ, դրանից հետո Հայաստանի արտաքին քաղաքականության համար նոր հնարավորություններ են բացվում, ինչը այս իշխանություններն անընդունակ են իրականացնելու՝ ինչպես նաեւ ընդհանրապես արտաքին քաղաքականություն վարելու»:

Նրա խոսքով, այսօր Թուրքիան վարում է «նեղ օսմանիզմի քաղաքականությունը», որի զոհերը թե՛ մարդկային թե քաղաքական առումով  մենք էինք. «Ու միայն այն պատճառով, որ Հայաստանում արդեն 3 տարի ունենք իշխանություն, որը պաշտպանում է նույն նեոօսմանիզմի քաղաքականության շահերը: 1915-ից հետո մեր ամենամեծ աղետը 2020 թվականն էր եւ առաջին հերթին մեզ պետք է միասնություն, որպեսզի հաղթահարենք մեր ներսի նեոօսմանիզմը: Սա է գլխավոր նպատակը: Այն 5 հազարից ավելի զոհերը, հայրենիքի կորուստը տեղի չէր ունենա, եթե Հայաստանն ունենար թեկուզ վատ, բայց իր իշխանությունը, ոչ թե օտարի նշանակած իշխանությունը: Հուսանք, որ մոտ ապագայում կկարողանանք ազատվել պետական դավաճանություն կատարած այս իշխանություններից, որպեսզի կարողանանք պահպանել արդեն

Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ մեր պետականությունը: Եթ վտանգը Արցախն էր, հիմա արդեն վտանգը Սյունիքն է: ՀՀ իշխանությունները լծված են հաղորդակցական ինչ-որ միջանցքներով, որոնք չեն բխում Հայաստանի շահերից»:

Դավիթ Շահնազարյանի խոսքով, Հայաստանն այսօր գործոն չէ. «Երկու տարի առաջ եմ ասել, որ Հայաստանը միջազգային հարաբերությունների սուբյեկտ չէ, ընդամենը օբյեկտ է: Ոչ մի հարց չի լուծվելու, ամեն ինչ շարունակելու է վատթարանալ,  վտանգները մեր տարածքային ամբողջականությանն ուղղված շարունակելու են մեծանալ, քանի դեռ չենք հրաժարվել նեոօսմանիզմի շահերը սպասարկող այս քաղաքականությունից»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930