Հայ, եզդի և մյուս ժողովուրդները, դարեր շարունակ գտնվելով Օսմանական բռնատիրության տակ, եղել են ճնշված, իրավազրկված, ազգային կրոնական վիրավորանքների ենթարկված, ցեղասպանություն ապրած:
Հավատացած եմ, որ արդարությունը կհաղթի և ինչպես Թուրքիան, այնպես էլ ամբողջ Աշխարհը կճանաչեն Հայոց և մյուս ժողովուրդների ցեղասպանությունը: Եթե ժամանակին դատապարտվեր Հայոց ցեղասպանությունը, եզդիների և մյուս ցեղասպանությունները չէին լինի:
Բայց թշնամությունը և ատելությունը հավերժ չեն կարող լինել: Թուրք ժողովուրդը պետք է ազնվորեն առերեսվի իր անցյալին և հասկանա, որ Երիտթուրքերը հերոսներ չէին, այլ ռազմական հանցագործներ: Մենք անցյալը չենք կարող փոխել, բայց պարտավոր ենք ցեղասպանություններից զերծ պահել մեր ապագան:
Մեր ժողովուրդների անմեղ զոհերի իրավունքները կվերականգնվեն, կհաստատվի արդարությունը: Հավերժ հիշատակ բոլոր անմեղ զոհերին: Տա Աստված, որ այսուհետ ոչ ոք չսպանվի իր ազգային պատկանելության և դավանանքի համար:
Bra vrawada to mlat genocide-qomkaje navina. Dnya mala ma tamamaye.
Կարդացեք նաև
Ամո ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ