Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդազարյան․ Իմ համոզմամբ՝ վերադառնալու եմ, իրենց համոզմամբ՝ երեւի թե ոչ․ «Հրապարակ»

Ապրիլ 24,2021 11:05

Քրեական հետապնդման մեջ գտնվող Ռուբեն Վարդազարյանից, որի՝ ԲԴԽ նախագահի լիազորությունները վերջերս կասեցվեցին, հետաքրքրվեցինք, թե ինչով է զբաղվում։ Պարզվեց՝ այժմ նա իր ազատ կյանքն է վայելում, երեկոներն ընկերների հետ գարեջուր խմելով է անցկացնում։ Իսկ քրեական գործից, իրեն առաջադրված մեղադրանքից ի՞նչ նորություն կա՝ հետաքրքրվեցինք մենք։

«Որեւէ նորություն չկա, առերես հարցաքննությունից հետո նախաքննական մարմինն ինձ է մոռացել, ես՝ իրենց»,- ասաց Ռուբեն Վարդազարյանը։

– Այսինքն՝ Դուք Անդրանիկ Սիմոնյանի հետ առերեսմա՞ն եք մասնակցել։

– Այո։

– Ե՞վ, կարողացե՞լ է հիմնավորել, որ Դուք միջամտել եք արդարադատությանը։

– Ես նախաքննական գաղտնիք պարունակող տեղեկություն իրավունք չունեմ հրապարակելու։

– Հետեւո՞ւմ եք ԲԴԽ-ի գործունեությանը, այս օրերին Գագիկ Ջհանգիրյանը շատ ակտիվ հանդիպումների մեջ է, տպավորություն է, թե ԲԴԽ-ն սկսել է աշխատել, նախկինում երբեք Բարձրագույն դատական խորհրդի նախագահը նման ինտենսիվությամբ նախարարների չէր ընդունում, քննարկումներ չէր ծավալում։

– Հետեւում եմ էդ ամեն ինչին, բայց չեմ ցանկանում մեկնաբանել։

– Օրինակ՝ Ձեր մտքով չէ՞ր անցնում պաշտպանության նախարարին ընդունել, արդարադատության նախարարին ընդունել, նրանց հետ որեւէ քննարկելու բան չունեի՞ք։

– Պաշտպանության նախարարի հետ ընդհանրապես որեւէ քննարկելու բան չի կարող լինել, ինչ վերաբերում է արդարադատության նախարարին, ապա բազմիցս նրա հետ հանդիպում, քննարկում եղել է, ուղղակի դրանից շոու չեմ սարքել, այդ իսկ պատճառով չի երեւացել։ Թե չէ, արդարադատության նախարարի հետ ամենօրյա ռեժիմով մենք աշխատել ենք։

– Ի դեպ, հաշվի առնելով Ջհանգիրյանի ակտիվությունը, որ նա ինչ-որ «բարեփոխումներով» է իբրեւ թե զբաղված եւ այլն, այն դեպքում, որ նա ժամանակավոր է զբաղեցնում ԲԴԽ նախագահի աթոռը, տպավորություն է ստեղծվում, որ հիմնավոր է եկել՝ եկել է մնալու, ոչ թե ժամանակավոր պաշտոնավարելու, քանզի Դուք երեւի էլ չեք վերադառնալու։

– Դա ժամանակը ցույց կտա։ Իմ համոզմամբ՝ վերադառնալու եմ, իրենց համոզմամբ՝ երեւի թե ոչ։ Ժամանակը ցույց կտա՝ որ մեկս էր ճիշտ։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930