«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ Հայաստանը ոչ միայն բանան է ներկրում, այլեւ այն արտահանում է:
Տեղեկացնենք, որ արդեն մի քանի տարի է՝ Հայաստանը մերձարեւադարձային մրգեր է արտահանում, որոնք, ի դեպ, այստեղ չեն աճում, կամ դրանք աճեցվում են հատուկ պայմաններում ու բավական քիչ քանակությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանը նախորդ տարվա ընթացքում 19.5 տոննա բանան արտահանել է Ռուսաստան, իսկ 48 տոննա՝ Վրաստան: Նախորդ տարի Հայաստանից արտահանվել է 67,5 տոննա բանան, իսկ 2019-ին՝ 11 տոննա:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում