Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Անահիտ Չուբարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Լուրը զրույցում հաստատեց հոգաբարձուների խորհրդի քարտուղար Միքայել Մալխասյանը՝ նշելով, որ դիմումի պատճառը առողջական խնդիրն է:
Ստացվում է, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը կլուծարվի՞, քանի որ նախորդիվ խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու մասին դիմումներ էին ներկայացրել խորհրդի անդամներից եւս 15-ը: Մալխասյանը միայն ասաց, որ այլեւս խորհրդի անունից որեւէ բան մեկնաբանել չի կարող:
ԵՊՀ կանոնադրության 40-րդ կետի համաձայն՝ հոգաբարձուների խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին։ Բուհի հոգաբարձուների խորհուրդը 32 անդամ ունի: Չուբարյանի հեռանալով՝ ստացվում է, որ մնում է միայն 16 հոգի: Ինչը նշանակում է, որ նրանք այլեւս չեն կարող անցկացնել իրավազոր նիստեր, եւ, փաստորեն, պետք է ձեւավորվի նոր խորհուրդ՝ նոր կազմով:
Հիմնադրամների մասին օրենքի 23-րդ հոդված 7-րդ կետը սահմանում է հետեւյալը. «Եթե հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամների լիազորությունների դադարման դեպքում երկամսյա ժամկետում հոգաբարձուների խորհրդի անդամների կեսից ավելին չի նշանակվում, ապա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը երկամսյա ժամկետում նշանակում է 3 անդամից կազմված ժամանակավոր խորհուրդ: Ժամանակավոր խորհուրդը պարտավոր է քայլեր ձեռնարկել սույն օրենքով սահմանված կարգով հոգաբարձուների խորհրդի կազմի համալրման համար»:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում