ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Թյուրքական պատմաբանասիրության բաժնի մագիստրանտ և ապագա թուրքագետ ու պատմաբան Անի Պողոսյանը հանրությանն է ներկայացնում հայ ժողովրդի պատմության ողբերգական էջերի մասին ակնարկ՝ պարային բեմադրության միջոցով։
«Արցախյան վերջին պատերազմում թուրք-ադրբեջանական տանդեմը ևս մեկ անգամ փաստեց հարատև ատելությունը Հայ ազգի և Հայաստանի նկատմամբ: Ցույց տվեց, որ մեր ազգի և պետականության դեմ պայքարը չի՛ դադարել: Չի՛ դադարել նույնիսկ մեկ օրով, չի՛ դադարել նույնիսկ հիմա և չի՛ դադարելու երբեք: Նույնիսկ 100 տարի անց Թուրքիան կրկին ապացուցեց, որ չի փոխել և չի պատրաստվում փոխել իր բարբարոսական վերաբերմունքն ու ազգակործան քաղաքականությունը Հայ ժողովրդի նկատմամբ: Սա ՀԻՇԵ՛Լ է պետք, որը մեզ կօգնի միշտ զգոն լինել»,- ասում է Անի Պողոսյանը:
«Ինքս՝ որպես և՛ պատմաբան, և՛ ՀՀ քաղաքացի, պարտքս եմ համարում հիշել Հայի դարերից եկած ցավն ու խստորեն պահանջատեր լինել մեր նախնիների կրած զրկանքների համար»,- ասում է նա: